Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում. Խամոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նդրադառնալով նրան, թե ինչու ԱԺ նիստին չի մասնակցում Սեյրան Օհանյանը, որտեղ քննարկվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու հարցը:
«Թե ինչով է պայմանավորված այս չստացված շրջիկ թատրոնին մեր մասնակցությունը, ես կարծում եմ՝ պարոն Օհանյանը երեկվա իր ուղերձում շատ հստակ դրան անդրադարձ է կատարել, ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը: Այսօրվա բարդագույն իրավիճկում, որում գտնվում է մեր երկիրը՝ չմասնակցել այս բեմականացմանը եւ թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղելու համար: Մենք դա թույլ տալ չենք կարող: Կարող եք արձանագրել, որ մեր բացակայության պայմաններում այն բեկամանացված շոուն, որ փորձում էին ստանալ իշխանությունները, այդքան էլ հաջող չի ստացվում»,-ասաց Խամոյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար