Հիմա էլ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահման, բայց հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ–ի հետ. Լավրով. (տեսանյութ)
Ամենամյա ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը չթաքցրեց, որ դժվարություններ կան ՀՀ–ի հետ կապված։
«Մեր հայ գործընկերներն առաջարկել էին ՀԱԿՊ առաքելության ուղարկել հայ–ադրբեջանական սահման, և մենք Երևանի գագաթնաժողովին համաձանեցրինք այդ առաքելության հետ կապված հարցերը։ Բայց փաստաթուղթը չընդունվեց, որովհետև հայ գործընկերները պնդում են, որ փաստաթղթում Ադրբեջանի գործողությունների խիստ քննադատություն ներառվի։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը քննադատության, հռետորաբանության մասին է, ամեն մեկն այստեղ կարող է գրել` ինչ կամենա, բայց ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու համար դա պարտադիր չէ»,–ասաց Լավրովը։
Նրա խոսքով` չնայած ռազմավարական գործընկերներ են, ՀՀ–ն նախընտրում է պայմանավորվել ԵՄ–ի հետ։
«Դա, իհարկե, Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է Ադրբեջանի հետ սահմանի մասին, և եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է անարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն նա կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել»,–ասաց նա։
Լավրովը վստահ է, որ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում խնդիրների լուծմանը պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով իրավիճակի ողջ բարդությունը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ հայ գործընկերները հավաստիացրել են, որ ոչ մի անհամապատասխանություն ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ չի լինի:
Նրա խոսքով, Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում ազնիվ և անկեղծ զրույց է տեղի ունեցել ինչպես երկրի ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների միջև։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար