Ֆրանսիան միջնորդ է, ակտիվ է և չի սահմանափակվում միայն հայտարարություններով. Յաել Բրաուն-Պիվե
Ֆրանսիան միջնորդի դեր է խաղում այս հակամարտությունում, Ֆրանսիան ծայրահեղ ակտիվ է, երկու անգամ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հարցը քննարկելու համար, Պրահայում հանդիպման նախաձեռնողն է եղել, մի շարք նախաձեռնություններ է իրականացնում, որպեսզի ԵՄ-ն եւս մեծ դեր խաղա այս հակամարտությունում: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ անդրադառնալով հարցին, թե էլ ինչ պետք է անի ալիեւը, որպեսզի Արեւմուտքը, Ֆրանսիան հստակ գործողությունների դիմեն, մասնավորապես, պատժամիջոցների:
«Ֆրանսիան ակտիվ է, չի սահմանափակվում միայն հայտարարություններով: Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է: Ակտիվ միջնորդության եւ աներկբա աջակցության ճանապարհը, որն արտահայտվում է նաեւ այսօր իմ ներկայությամբ Հայաստանում»,-ասաց նա:
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց. «Հայաստանը Ֆրանսիայի գործողություններից ավելի քան գոհ ու շնորհակալ է»:
Հարցին, թե եթե այնուամենայնիվ, Ալիեւը գնա ռազմական գործողությունների, արդյոք Ֆրանսիան միջնորդից կվերածվի Հայաստանին աջակցող կողմի, Յաել Բրաուն-Պիվեն արձագանքեց. «Ես չեմ պատասխանում հարցերի, որոնք ենթադրական են: Այսօր առկա փաստերի հետ կապված բավական բան կա անելու, անիմաստ է հիպոթետիկ իրավիճակներ պատկերացնել»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար