Այս վիճակի մեղավորը մեկն է, և այդ մեկը ոչ թե դրսում է, այլ մեր ներսում... Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի հայրենակիցնե՜ր, վերջապես ուշքի եկեք, բացեք ձեր աչքերն ու ականջները և ուղիղ նայեք իրականությանը... Նայեք ու հիշեք ձեզ այնպիսին, ինչպիսին ավելի քան չորս տարի առաջ էիք՝ հաղթող, պարտադրող և հպարտ... Այդպիսինն էիք, քանի որ ոչ թե թշնամին էր թույլ, այլ ՄԵՆՔ էինք ուժեղ մեր ժողովրդով ու բանակով և, որ ամենակարևորն է՝ յուրաքանչյուր ոք գիտեր իր տեղն ու անելիքը... Դժբախտաբար, այսօր ամեն ինչ իրար ենք խառնել և արդյունքում հասել այն տագնապալի կետին, երբ ԱԶԳԻ մի հատվածը թշնամական խուլ շրջափակման մեջ փրկության ելք է որոնում, իսկ մյուս հատվածը, մնալով այդ ցավին անհաղորդ, անթաքույց հրճվանքով իր առօրյան է ըմբոշխնում... Հասկացե՜ք, սա, իրոք, անընդունելի և անտանելի է... Անտանելի է ապրել մի իրականության մեջ, երբ արտաքին թշնամին՝ ներքին տականքի լուռ համաձայնությամբ՝ ավերում է այն ամենը, որը տարիներով ստեղծվել է Հայրենիքի զգացողություն ունեցող նվիրյալների համառության ու արյան գնով...
Հասկացե՜ք, այս վիճակի մեղավորը մեկն է, և այդ մեկը ոչ թե դրսում է, այլ մեր ներսում...


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար