Կոչ ենք անում շտապ ապահովել Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ տեղաշարժը. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Արցախի Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով՝ հարգելով մարդու իրավունքները, ասվում է Twitter-ում կազմակերպության հրապարակված հայտարարության մեջ։
«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). կոչ ենք անում կողմերին չլուծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից», -ասվում է հաղորդագրությունում:
Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիները, որոնք իրենց անվանում են «բնապահպաններ», ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է՝ «ղարաբաղյան տնտեսական գոտում» (չակերտները՝ Tert.am) գտնվող ոսկու և պղնձա-մոլիբդենային հանքավայրերի «անօրինական» (չակերտները՝ Tert.am) շահագործումը պետք է դադարեցվի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար