Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանից ԱՄՆ կամուրջ կառուցել
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է կամուրջ կառուցել Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև: Ըստ այդ առաջարկի՝ կամուրջը պետք է կապի Չուկոտկան ու Ալյասկան:
Ինչպես նշում է ria.ru-ն, Ժիրինովսկին այդ մասին ասել է Ղրիմյան կամրջի շինհրապարակ այցելելուց հետո: Քաղաքական գործիչն այնքան է տպավորվել տեսածով, որ հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նաև Սախալինն ու Ճապոնիան կապող կամուրջ կառուցել:
«Մենք կկառուցենք Սախալին-Ճապոնիա (կամուրջ), իսկ հեռանկարում Չուկոտկան կկապենք Ալյասկայի հետ»,-ասել է Ժիրինովսկին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կերչի նեղուցով անցնող կամուրջը միացնելու է Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասը: Այն լինելու է Ռուսաստանում ամենաերկարը՝ 19կմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ