ԼՂ միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են. Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում
Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով քննարկման ժամանակ ասաց Ֆրանսիայի ներկայացուցիչը:
«Վերջին շրջանի իրադարձությունները շատ են մեզ մտահոգել: 2 հանգամանք եմ ուզում ընդգծել, նախ` ԼՂ միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են: Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքն է ԼՂ բնակչության մեկուսացումը, մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են: Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերսկսել ապրանքների եւ պարագաների տեղաշարժը Լաչինի միջանցքով, միաժամանակ լիովին ապահովելով ազգաբնակչության իրավունքները: Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները, խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է: Ֆրանսիան նաեւ ընդգծում է, որ Ադրբեջանի ստանձնած հանձնառության համաձայն պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»,-ասաց նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար