Ադրբեջանը խուճապի մեջ է. Իրանական հեռուստաընկերությունը պատրաստվում է ցուցադրել Հեյդար Ալիևի մասին ֆիլմ
Zham.am-ը գրում է. Իրանա-ադրբեջանական հարաբերություններն իրենց լարվածության պիկին են հասել, երբ պարզվեց, որ իրանական Sahar հեռուստաընկերությունը պատրաստվում է «Հեյդար Ալիև» փաստավավերագրական ֆիլմով հանդես գալ Իրանի ադրբեջանաբնակ մարզերում:
Այդ լուրից հետո Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության «Սահար Ազարի» իրանական (ադրբեջանալեզու) հեռուստաալիքի եթերում և սոցիալական էջերում ցանցահենային հարձակումներ են սկսվել ալիքի էջերի վրա, իսկ YouTube-ում «Սահար Ազարիի» գլխավոր էջը փակվել է:Ադրբեջանում Sahar Azari պորտալն արդեն արգելափակվել է:
«Սահար Ազարի» ներկայացուցիչները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ. «...Իլհամ Ալիևը սիոնիստների աջակցությամբ Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր բացահայտ և միջամտողական հայտարարություններով, և խախտելով բարիդրացիությունը, մոբիլիզացրել է պետական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն Իրանի դեմ: Դրանից հետո Sahar Azari ալիքը որոշել է հեռարձակել «Հեյդար Ալիև» վավերագրական ֆիլմը։ Հեյդար Ալիևի մասին վավերագրական ֆիլմը տարբեր ապացույցների օգնությամբ բացահայտում է Ալիևների և Փաշաևների կլանային ռեժիմի կուլիսային հակաիրանական և սադրիչ քաղաքականությունը...»։
Ադրբեջանի իշխանություններն այն աստիճանի էին անհանգստացած այդ ֆիլմի ցուցադրման սպառնալիքով, որ կուլիսային բանակցություններ սկսեցին իրանական կողմի հետ ֆիլմի ցուցադրումը կանխելու համար:
Այս պահի դրությամբ, կարծես թե կուլիսային բանակցությունները հաջողվել են: Սակայն ինչքան կտևի այս քաղաքական «զինադադարը» ոչ ոք չի կարող ասել: Պարզ է մեկ բան, այս քայլից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում գրեթե դադարել է հակաիրանական քարոզչությունը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Թեհրանը գտել է Ադրբեջանի վրա ազդելու արդյունավետ միջոցը, ընդվորում առանց ուժի ցուցադրման և հրապարակային քննադատության:
Սույն փաստը ուշագրավ է նաև մեզ համար, թե որն է Ադրբեջանի թույլ կողմերից մեկը, որի վրա ճնշելով կարելի կլինի նրանց կատվի ձաքի նման «համեստ» դարձնել:
Սա է իրականությունը:


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը