Հայ վարորդները երեք օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն այժմ էլ հայ-վրացական սահմանային անցակետում են խցանման մեջ հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը Բագրատաշենի անցակետը հատել փորձող հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում հատել Բագրատաշեն-Սադախլո անցակետը:
«3 օր է, ինչ վրացական կողմում եմ՝ վրացական Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Մեզ ասում են, որ «տամոժնիայի» հայկական կողմում այնքան շատ են հերթերը, որ մեքենաների թողունակությունը բավական դանդաղ է իրականացվում: 2-3 ամիս հերթերի, խցանումների մեջ ենք մնացել: Սոված, ծարավ, առանց կենցաղային տարրական պայմանների օրեր ենք անցկացրել, հիմա էլ, փաստորեն, եկել ու այստեղ ենք մնացել, որովհետեւ մեր հայրենակիցները ալարում են մի քիչ արագ աշխատել, արագ կազմակերպել ամեն ինչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց բեռնատարի վարորդներից մեկը՝ նեղսրտելով, որ սա պետության վերաբերմունքի մասին է վկայում:
Մեր զրուցակիցը վորդովված նշեց, որ եթե ՀՀ քաղաքացիները պետության համար իսկապես արժեք ներկայացնեին, ապա իշխանություններն ամեն բան կանեին, ամեն ջանք կգործադրեին, որ 2-3 ամիս անմարդկային պայմաններում գոյատեւած մարդիկ օր առաջ տուն հասնեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար