Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը ենթադրում է բոլոր կողմերի կողմից պարտադիր կատարում․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը ենթադրում է բոլոր կողմերի կողմից պարտադիր կատարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով պնդումներն այն մասին, որ եռակողմ հայտարարությունը կատարում է միայն հայկական կողմը, իսկ Բաքուն կարող է հանգիստ խախտել այն, չազատել գերիներին, ԼՂ-ում նոր տարածքներ գրավել, արգելափակել Հայաստանը եւ Ղարաբաղը կապող ճանապարհը։
«Եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այն բոլոր երեք պետությունների կողմից կատարման համար պարտադիր է եւ հավասարարժեք կողմերի պարտավորությունների տեսանկյունից։ Նրանք ոչ թե պարզապես ստորագրել են, այլ մշակել այդ պայմանավորվածությունները։ Բոլոր փաստաթղթերը ստորագրել են կողմերը եւ մշակել կոլեկտիվ հիմունքներով»,-ասել է Զախարովան։
Նա նաեւ նշել է, որ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի այդ փաստաթղթի հավասարարժեք լինելը։ «Բոլորը պետք է կատարեն այն, ինչի տակ ստորագրել են»,-հավելել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար