Ադրբեջանցիների քայլերը եկան ապացուցելու, որ Արցախը որեւէ տարբերակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում
Արցախի շրջափակումը, այսպես կոչված, բնապահպանների կողմից, գազի մատակարարման ընդհատումը եւ ձմեռը որպես զենք օգտագործելը խաղաղ բնակչության դեմ ընդամենը մեկ անգամ եւս ապացուցում են, որ բաքվում մի երազանք ունեն` Արցախը տեսնել առանց հայերի։
Այս իրավիճակում մենք պետք է ոչ թե ընկճվենք, հուսալքվենք այլ լինենք արցախցիների հետ նույնական վիճակում։
Ադրբեջանցիների քայլերը եկան ապացուցելու, որ Արցախը որեւէ տարբերակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Ութսունականների վերջին, իննսունականների սկզբին մենք դուրս եկանք առավել ծանր իրավիճակից, քանի որ հավատում էինք, որ մեր գործն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի։ Եւ ամենակարեւորը, մենք հավատում էինք Արարչի աջակցությանը։
Եւս մեկ կարեւոր հանգամանք, այն ժամանակ մենք պայքարում էինք Արցախի ինքնորոշման իրավունքը եւ արցախցիների կամքն իրողություն դարձնելու, եւ ոչ թե նրանց ինչ-ինչ իրավունքների պաշտպանության համար։
Աստված օգնական մեր արդար գործում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար