Անհեթեթ եւ տգետ են պնդումները, թե ՀՀ-ն բանավոր նման խոստում է տվել որեւէ մեկի. Փաշինյանը՝ միջանցք տալու մասին
Ադրբեջանը շարունակաբար եւ կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ տարածքով որեւէ միջանցքի գոյություն եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաեւ ՀՀ կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ եւ տգետ են պնդումները, թե Հայաստանը բանավոր նման նման խոստում է տվել որեւէ մեկի:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է:
Եռկողմ հայտարարությունը այս գործընթացում Հայաստանի սուվերենության որեւէ սահմանափակում չի նախատեսում, հետեւաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»,-հայտարարեց նա:


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը