Մահվան հոգեհաց կամ ինչպես է հայրենիքիդ մի մասը հետևողական աշխատանքով կտրվում Հայաստանից. դիտարկում
Բժիշկ, 44֊օրյայում վիրավորում ստացած ազատամարտիկ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանն անդրադարձել է Գորիս֊Ստեփանակերտ ճանապարհի փակմանն ու ՀՀ իշխանությունների դավաճանական վարքագծին.
«Երբ առօրեական աշխատանքդ ավարտած գլուխդ բարձին ես դնում հանգստանալու համար, ողեղդ սկսում է կտրվել առօրեական գործերից ու սկուսմ ես ավելին տեսնել քան բաժանմունքում առկա հիվանդներն են հասկանում ես, որ հայրենիքիդ մի մասը հետևողական աշխատանքով կտրվում է Հայաստանից։
Արդեն մոտ 1 օր է ինչ փակ է Արցախ Հայաստան ճանապարհը։
Կեղծ բնապահպանական լոզունգներով նավթային Ադրբեջանի հատուկ գործակալությունները արդեն մոտ մեկ օր փակել են Արցախը Հայաստանին կապող միջանցքը։ Թշնամին կտրոմ է, Արցախին Հայաստանից, արցախցուն կենսական պարենային և բժշկական ապահովումից, իսկ Հայաստանը այս ընթացքում ԿԳՄՍ նախարաը է ազատում աշխատանքից, Ռուսաստանի հետ զրույց է ունենում սակայն առավելապես ուշադրություն է դարձվում հայ ադրբեջանական սահմանի անվտանգությանը և ոչ արցախյան հարցին…
Երևանում տոնական տոնածառներ են լուսավորվում, իսկ այդ նույն ընթացքում Գորիս Շուշի ճանապարհահատվածում հարյուրավոր ադրբեջանցիներ իրենց տեղադրած վրանների լույսավորման լույսեր են վառվում… մեր մոտ խաղաղության մասին են խոսում, իսկ այդ նույն ընթացքում հայկական սահմաններին ու այդ սահմաններից ներս ադրբեջանցիները հայկական խաղաղ բնակչությանն են թիրախավթրում ու ահաբեկում…
Երբեք չեմ պատկերացրել որ մահվան հոգեհացը այսքան ուրախությամբ կարող է վայելել մահացողը…
Այո այսպես մենք սպանում ենք ինքներս մեզ և մեր պետականությունը ու այդ ամենը անում ենք ապաթիկ երջանկությամբ…
Արցախցին պետք է որոշի իր կարգավիճակի հարցը… սա է Միկակ լուծումը...»։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը