Թրամփը սպառնացել է փակել NBC-ն ու իրեն քննադատող ամերիկյան մյուս հեռուստաալիքները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հեռարձակման արտոնագրից զրկել ու այդպիսով փակել NBC և ամերիկյան այլ հեռուստաալիքներ, որոնք կեղծ լուրեր տարածելով՝ քննադատում են իրեն, հայտնում է The Independent-ը:
Նշվում է, որ 71-ամյա ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ում: Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի գրառմանը նախորդել էր NBC-ի տարածած տեղեկությունն առ այն, որ ԱՄՆ նախագահը փորձում է զգալի ավելացնել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը:
«Կեղծ@NBCNews-ը պատմություն է հորինել այն մասին, թե ես ինչպես եմ ցանկանում տասնապատկել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը: Մաքուր հորինվածք: NBC-ն CNN-ից չի տարբերվում»,-գրել է Թրամփը:
Աբյուրը նկատում է, որ ընթացիկ տարվա հունվարին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր Թրամփը պարբերաբար մեղադրում է ամերիկյան լրատվամիջոցներին՝ նախևառաջ CNN-ին, իրեն վատաբանող կեղծ լուրեր տարածելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ