Թրամփ. Երկրի ատոմային զինանոցը պետք է բացարձակ իդեալական վիճակում լինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ատոմային զինանոցը պետք է բացարձակ իդեալական վիճակում լինի: Նա նորից հերքել է տեղեկությունը, որ պահանջել է երկրի ատոմային զինանոցի տասնակի ավելացում:
«Ես ուզում եմ, որ մեր երկիրն ունենա իդեալական ատոմային ուժ, դրանով ենք մենք հիմա զբաղված: Սակայն խոսակցություներն այն մասին, որ ես մեր ունեցածի տասնակի չափով ավելացում եմ ուզում… Դրանում անհրաժեշտություն չկա: Քանի որ ես շատ լավ գիտեմ՝ ինչ ունենք մենք հիմա: Մենք չենք ավելացնի ատոմային զինանոցը: Բայց ես ամբողջական արդիականացում եմ ուզում: Որ ամեն ինչ ընտիր լինի», - հայտարարել է Թրամփը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NBC News հեռուստաընկերությունը, այս տարվա հուլիսին վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների և ազգային անվտանգության խորհրդականների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր ատոմային զինանոցի տասնակի ավելացման անհրաժեշտության մասին:
Թրամփը այդ պնդումները «մաքուր ֆանտաստիկա» է անվանել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ