Մանդատը միջոց է, գործիք՝ իշխանությանը հեռացնելու համար․ Արծվիկ Մինասյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղարն ակնկալում է, որ իշխանությանը հեռացնելու իրենց գործողություններին կմիանա նաև սփյուռքը։
Երբ կգա խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու, որից հետո սահմանադրական ճգնաժամ առաջացնելու պահը, մանդատները պետք չեն լինի ընդդիմությանը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ։
«Այդ մանդատները շպրտելու ենք, և արդեն ազգային մտածողությամբ մարդկանց հետ միասին կձևավորվի նոր իշխանությունը»,- ասաց Մինասյանը։
Նա նաև ներկայացրեց իշխանափոխության հասնելու և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար ընդդիմության կողմից քննարկվող տարբերակները։
«Խնդրի լուծումը մի քանի գործիքակազմի միաժամանակյա կիրառման մեջ է` դա թե՛ փողոցն է, թե՛ մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների ավելի լայն զանգվածների համախմբման անհրաժեշտությունը»,–ասաց Մինասյանը։
Պատգամավորն ակնկալում է, որ իշխանություններին հեռացնելու իրենց գործողություններին կմիանան նաև հատուկ ծառայությունների աշխատակիցները, սպայի ուսադիր կրողները, տարբեր խավերի մարդիկ և սփյուռքը։
«Դրանից հետո պետք է հանրային ճնշման միջոցով ստիպել իշխանությանը և իշխանության մաս կազմող առանձին հատվածների ուղղակի հանուն հայրենիքի փրկության և հանուն իրենց անվտանգության վերադառնալ իրական դաշտ։ Այդ իրավիճակի առաջացմանը եթե կօգնի խորհրդարանական ընդդիմության, «Հայաստան» խմբակցության պատգամավորների մանդաները վայր դնելը, մենք դրան էլ ենք գնալու»,–ասաց Մինասյանը` հավելով, որ իրենք մանդատը օգտագործում են որպես միջոց, գործիք իշխանությանը հեռացնելու համար։
Մանրամասները` տեսանյութում


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար