Հայաստանի ինքնիշխանության հաշվին անել նոր ճակատագրական զիջումներ ու այդ նպատակով նախապես «հող նախապատրաստել» նախկինների գրպանները գցելու համար, չփորձեք
Փաշինյանի ընտանեկան թերթը երկնել է մի թարմ հիմարություն, թե Սերժ Սարգսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ պնդում է, «թե իբրև Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ որի՝ «Հայաստանի սուվերեն տարածքով ռուսական կողմի հսկողությամբ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանին»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այս զավեշտը կմնար պարզապես Իսլանդիյաի ափերին օվկիանիսում կետերի հետ ֆոտոսեսիա անող տիկնոջ եւ իր ստախոս ու վախկոտ ամուսնու լրատվական աղբանոցի շարքային ցնդաբանություն, եթե չհետապնդեր հերթական նենգ նպատակները:
Այն է. Հայաստանի ինքնիշխանության հաշվին անել նոր ճակատագրական զիջումներ ու այդ նպատակով նախապես «հող նախապատրաստել» նախկինների գրպանները գցելու համար։
Ուստի ստորեւ բերվող պնդումս, որը հրապարակավ անում եմ թե որպես Սերժ Սարգսյանի միջազգային հանդիպումներին մասնակից, թե որպես արտաքին քաղաքականության գծով Հանրապետականի փոխնախագահ, պիրսինգ արեք ձեր քթերին.
Սարգսյանի եւ ՀՀԿ-ի միջազգային կապերն ու հանդիպումները ծառայում են բացառապես հայ ժողովրդի ազգային շահերին, Հայաստանի ինքնիշխանության պահպանմանն, անվտանգության վերականգնմանը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարը պահպանելուն։
Ու չփորձեք Հայաստանի համար կենսական հարցերով դավադրությունների գնալու ձեր կեղտոտ պատրաստակամությունը փաթաթել նախկինների վրա։
Հ.Գ. Նիկոլ, տիկնոջդ ասա, քանի կետերի հետ նկարվում է, թող մի սրվակ կետի ճարպ բերի քեզ։ Կամ կուտես, կամ կքսես ջանիդ։ Ասում են, քո նման ծանր կլինիկաների դեպքում օգնում է…»,-գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար