Նոր Հայաստանում փաստորեն խոտն Արցախից թանկ է. Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը գրում է․
Ուրեմն, Երևանի բուսաբանական այգի / Yerevan Botanical Garden մուտքը վճարովի է: Այգում լուսանկարելը ևս վճարովի է: Մեկ ժամ լուսանկարելու համար անհրաժեշտ է վճարել 5000 ՀՀ դրամ: Տրամաբանությունը հուշում է, որ վճարելով մուտքի և լուսանկարելու համար, այցելուն պետք է վայելի հանգիստը: Սակայն, այդքան էլ այդպես չէ: Պարզվում է, որ լուսանկարելու 5000-ոց «թույլտվությունը» չի տարածվում բուսաբանական այգու ամբողջ տարածքի վրա: Տարածքի զգալի հատվածում լուսանկարել չի կարելի: Ընդ որում, դրա մասին այցելուն նախապես չի զգուշացվում, լուսանկարելու արգելքը որևէ կերպ ներկայացված չէ, ըստ էության, քաղաքացիական պայմանագիր հանդիսացող մուտքի տոմսում: Ստացվում է, որ վճարելով լուսանկարելու համար, այցելուն չի կարողանում լիարժեք լուսանկարել: Վերջինս չի կարող ստանալ նաև վճարած և փաստացի չյուրացված գումարը: Մեծ հաշվով, այցելուն դառնում է շահախարդախության զոհ:
Այս պատմության մեջ պարզ չէ, թե ինչու բուսաբանական այգու որոշ հատվածներում չի կարելի լուսանկարել: Ակամա հիշեցի Իոաննիսյան Դանիելի քրոջը, որը, ըստ մամուլում առկա հրապարակումների, 2020թ պատերազմող Արցախում լրիվ անվճար լուսանկարում էր ռազմավարական օբյեկտներ և շինություններ։
Ստացվում է, որ Երևանի բուսաբանական այգին հանդիսանում է գերգաղտնի ստրատեգիական օբյեկտ, իսկ այգում աճող խոտն Արցախից 5000 անգամ ավելի թանկ է:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար