Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբովյան համայնքի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակով ԵՄ-ն նույնպես միանում է երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակումներին  Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան Կրեմլը քննադատել է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը Բոլոր գողերը պետք է հայտնվեն բանտում. վարչապետ Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան Դժգոհ ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը

Աբովյան համայնքի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակովԵՄ-ն նույնպես միանում է երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակումներին Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչCOP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. ՓաշինյանԿրեմլը քննադատել է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներըՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձըՄոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքըԲոլոր գողերը պետք է հայտնվեն բանտում. վարչապետԱկունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել էՌուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. ՓաշինյանԴժգոհ ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստըSepehran Airlines-ի Boeing 737-ը կիսով չափ շրջվել է (տեսանյութ)Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ ԽուդաթյանԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքԽաղի մեկնարկը կարող էր ճակատագրական լինել թիմի համար. Բրայան ՊրիսկեԳալուզինն ու Մուսատաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցերՀայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Անտոն Քոչինյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ ԿարապետյանինՄեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. ՓաշինյանԿառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմԵրեք օր «Հայաստանի լսողական սարքերի ծրագիրը» սարքեր կտրամադրի շահառուներինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումներըԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՄիջազգային քրեական դատարան բողոք են ներկայացրել ընդդեմ ՈւկրաինայիԿառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստըՔննարկվել են Հայաստան-Իտալիա երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններ (տեսանյութ)Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համարՈւկրաինան Ռուսաստանի կողմից ենթարկվել է թեւավոր հրթիռների եւ անօդաչուների հարձակմանըՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ խաղաղություն. ԳյուլերԻտալիան չեղարկում է մինչև 80 կՎտ հզորությամբ մեքենաների գրանցման հարկը. ՄելոնիՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆԿանադային Եվրոմիության ասոցացված անդամ դառնալու թույլտվությունը կարող է դիտարկվել որպես «թշնամական ակտ»Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ. Որ փողոցները փակ կլինենՊարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչՂարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարիԼռակյաց շարժիչ, որին չի կարելի անջատել․ ինչու՞ է 37-ամյա Մխիթարյանը կենսականորեն կարևոր Ինտերի համարՆիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)ԱՄՆ- ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԿոսովոյում բողոքի բազմամարդ ցույցեր են՝ ի պաշտպանություն Հաագայում դատապարտված իրենց առաջնորդիԿոնգրեսն ընդունեց Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցները»Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվումՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) 17.09.2026Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը պատասխանատվություն է կրում

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». միասնության հանրահավաքի անունից հայտարարություն ընդունվեց

Երեւանում տեղի ունեցած միասնության հանրահավաքը ընդունեց հայտարարություն, որն ընթերցեց արցախյան շարժման ակունքներում կանգնած Արցախի ՊԲ գնդապետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, եւ մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով:

Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ եւ կապիտուլյացիա:

Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արեւմուտք բախման կիզակետում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է եւ անընդունելի: Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի:

«Զանգեզուրի միջանցքը» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որեւէ իրավական հիմք: Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Թուրքիան չպետք է Հայաստանի հետ խոսի վերջնագրերի լեզվով: Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ, Սփյուռք եռամիասնությունը:

Համաձայն Հայաստանի գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային եւ ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր: Հայաստանի օրվա իշխանությունն ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները եւ կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների: Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի պայմաններում:

Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Սահմանադրության ներպետական օրինական ընթացակարգերի եւ միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որեւէ իրավական ուժ եւ անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ:

Մեր համոզմամբ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով: Կոչ ենք անում ՀՀ եւ Արցախի քաղաքացիներին հայ ժողովրդին, չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի»:

Հանրահավաքն ավարտվեց համերգով: