Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի ցանկանում «նոր սառը պատերազմ» սկսել
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի ցանկանում «նոր սառը պատերազմ» սկսել՝ չնայած ՌԴ սահմանների ամրապնդման վերաբերյալ դաշինքի անդամների մտահոգություններին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը`ելույթ ունենալով Բուխարեստում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, հաղորդում է AP-ն:
«Մենք մտահոգված ենք ռուսական զորավարժությունների ոչ լիարժեք թափանցիկությամբ»,-ասել է նա` հիշեցնելով Ռուսաստանի եւ Բելառուսի համատեղ զորավարժությունները: «Ռուսաստանը մեր հարեւանն է: Մենք չենք ուզում նրան մեկուսացնել, մենք չենք ուզում նոր Սառը պատերազմ»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգը հաղորդել է, որ Դաշինքը Սեւ ծովի օդային պարեկների թիվն ավելացրել է ի պատասխան «Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր ներկայությունը Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում` դաշնակիցներին Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների փաստով անհանգստություն չպատճառելու համար: «Մենք Սառը պատերազմի ավարտից հետո մեր հավաքական պաշտպանության առավելագույն ամրապնդումն ենք իրագործում, այդ թվում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում չորս գումարտակներ տեղակայելով»,-ասել է նա:
Ռումինիայի Կրայովա քաղաքում բազմազգ բրիգադ կտեղակայվի: ՆԱՏՕ-ի 11 անդամ երկրների զինվորականները կօգնեն տարածաշրջանային համատեղ զորավարժությունները համակարգել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ