Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Քաղաքականություն

«Կարող է Վազգեն Սարգսյանը բարձր տրամադրությամբ դուրս գա եւ վարորդի վրա բարկացած լինի, որ հերթական անգամ ավել բենզինի փող է ուզում». Գեղամ Նազարյանի վարկածը

 Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին ծաղիկ խոնարհեցին: Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցին՝ Հոկտեմբերի 27-ի սլաքներն ուղղվում են ձեր քաղաքական թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ հաշվի առնելով ոչ միայն այն հանգամանքը, որ նա է եղել իշխանության ղեկին այդ տարիներին, այլեւ այն, որ մի շարք դրվագներով հակասություններ կան գործով վկաների, այլ քաղաքական գործիչների եւ իր տեսակետների միջեւ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ պատասխանեց. «Դա ծայրից ծայր անհեթեթություն է, հիմա սլաքները ով ոնց ուզում՝ ուղղում է: Մենք այս հեղհեղուկ, շինծու սլաքներին ծանոթ ենք, 2018-ին հատկապես: Դրանք ուղղորդվում են տարբեր մարդկանց, ուժերի դեմ եւ այն մակարդակով՝ ամենացածր, հատակից էլ ցածր: Դրանց անիմաստ է անդրադառնալ: Պարզ է, որ քաղաքական նպատակներով այս տխուր, դժգույն իրավիճակում պետք է ժողովրդի ուշադրությունը իրական խնդիրներից շեղել եւ ուղղել 23 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությանը, երբ իրենց սրտի դատախազներից մեկը ամբողջ ծավալով ուսումնասիրել է:

Այսօր հայ մարդը՝ սովորական շարքային քաղաքացին հասկացել է, թե որ երկրից է եկել այս աղետը մեր երկիր, մեր տուն, որին մենք շատ լավ ծանոթացանք 2018-ի մայիսից հետո տեղի ունեցած իրադարձություններից, այսինքն, ո՞ւմ էր ձեռնտու, որ Հայաստանը չաճի, չհզորանա եւ այս իրավիճակում իրականացնի նման ահաբեկչական գործողություն: Դա թշնամական երկրի շահն է:

Ես ցավում եմ, որ այսօր մարդկանց խաբելով Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով բերեցին, խաբեցին, այս երկիրը պատվեց չարով, որովհետեւ սուտ, սուտ, ամեն ինչը սուտ՝ մեկը՝ 10 սարքած, 10-ը՝ 1:

Մենք երեւի մի օր հասունանաք եւ ճիշտ հետեւություններ անենք ե՛ւ Հոկտեմբերի 27-ից, ե՛ւ 2018-ի մայիսի 8-ից»:

Հիշեցրինք, որ նախընտրական քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ինձ պարտության մեջ եք մեղադրում, բայց Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դե եկեք պատասխան տվեք Հոկտեմբերի 27-ի մասին, ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ու զենքով գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին: Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Հիմա ո՞վ է իշխանության՝ 2018-ի մայիսի 8-ից: Եթե նման անհեթեթ հայտարարություններ են արվում, նախ պետք է նորմալ միջավայր, նորմալ դատական համակարգ պետք է լինի, որ նման սուտ հայտարարություն անողները 100 անգամ մտածեն…

Նիկոլ Փաշինյանը դիվանագետներին անվանելով օտարի կոշիկ լիզող, Ալիեւին անվանելով քաղաքակիրթ, խոստովանելով, որ ունեն ուղիղ կապ իրար հետ՝ բերեց մեր տուն աղետ, արյուն, պարտություն, ստորացում ու այդքանից հետո այդ մարդը դեռ խոսում է, դեռ հոխորտում է ու հիշում է ինչ-որ բաներ:

Եթե մենք, որպես հանրություն, սա հանդուրժենք, ինքը արդեն սկսելու է հիշել, թե ինչու չեն դատապարտում այն ժամանակվա ղեկավարին, որի ժամանակ տրոլեյբուսն ընկավ Երեւանյան լիճը, հետո մեղադրելու է Կարեն Դեմիրճյանին, որ ԱԱԾ պետն իմացել է, որ Մարզահամերգային համալիրը հրդեհվելու է ու ոչինչ չի ձեռնարկել, հետո գալու է հասնի 40-ական թվականներ եւ պահանջելու է, որ հետաքննություն, սկսվի, որ պարզի՝ ովքե՞ր են այն ղեկավարները, որոնք խեղճ ադրբեջանցիներին հանել եւ ուղարկել են Մուղանի դաշտավայր: Սա նույն անհեթեթությունների շարքից է»:

Դիտարկմանը՝ Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի հետ կապվում է Մեղրիի տարբերակի պատճառաբանությամբ՝ Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Դա հորինվածք է էլի: Այդ մասին շատ հետաքրքիր նյութեր կան ե՛ւ   Վիկիլիքսում, որեւէ մեկը չի կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է Վիկիլիքսից տարածել, եւ կա Ռոբերտ Քոչարյանի գիրքը. որտեղ մանրամասն պատմում է, թե ինչ իրավիճակ էր 99-ին իրականում եւ ինչ էր այդ Մեղրիի տարբերակը, եւ որին, չգիտես ինչու, Ադրբեջանը չհամաձայնեց: Հեշտ է սուտ խոսել»:

Հարցին՝ դուք մատնանշեցիք Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը, որտեղ Հոկտեմբերի 27-ի մասին անդրադարձ կա ու պատմում է, թե ինչպես է միջազգային միջնորդների հետ հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի հետ մի բաժակ օղի խմել, հետո Վազգեն Սարգսյանն ուզել է գնալ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, մանրամասն նկարագրվում է երկխոսությունը ու այստեղ կասկածելի դրվագ կա, մասնավորապես, Քոչարյանը նշում է, որ Վազգենի եւ իր տրամադրությունը բարձր է եղել, այդ հանդիպումից ոգեւորված դուրս է եկել, մինչդեռ այլ վկայություններ կան, որ նա ջղայնացած է եղել այդ օրը, իր վարորդը պատմել է, որ մեքենայի դուռը շխկացրել է բարկացած, այսինքն, այստեղ խոսքերը իրար չեն բռնում, ո՞վ է ստում՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ կա այդտեղ ստելու, կարող է բարձր տրամադրությամբ մարդը դուրս գա եւ վարորդի մոտ ուրիշ կեցվածք ընդունի, եւ վարորդի վրա բարկացած լինի, որ հերթական անգամ ավել բենզինի փող է ուզում: Կարեւորը իրականությունն է, իսկ այդ իրականությունը մեր բոլորիս առաջ է եւ անաչառ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք մեր երկրի թշնամիների հետ»:

Հարցին՝ Քոչարյանին ձեռնտու չէ՞ր Հոկտեմբերի 27-ը՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Դուք մտածում եք որեւէ բանական հայ մարդու համար ձեռնտո՞ւ կլիներ այս իրավիճակը: Ես լավ եմ հիշում այդ օրերը, այդ ընթացքը, որի միջով այդ կես տարին անցավ Հայաստանը, ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞ր մեկին, բացի խելագարից ու խելացնորից նման բան առաջարկեին ու համաձայներ դրա հետ՝ այդ ծանր բեռի տակ մտնելով: Դա անհեթեթություն է: Գիտե՞ք ով է նման վարկածներ առաջ քաշում, ով ինքը կհամաձայնվեր»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ այս իշխանությունը մինչեւ վերջ չի բացահայտում Հոկտեմբերի 27-ը, չկա՞ քաղաքական կամք, թե՞ ինչ-որ դրվագներ հանրությունից գաղտնի են պահում՝ նա պատասխանեց. «Բացահայտվել է այն մասով, ինչքանով հնարավոր է եղել բացահայտել: 99-ի Հոկտեմբերի 27-ից անցավ կես տարի, մի ամբողջ թիմ եկավ, որ բացահայտի, դրանից հետո էլի գործընթացներ եղան: Հիմա, եթե ինչ-որ կասկածելի դրվագներ ունեն, կարող են քրքրել, մանավանդ այն մարդը, որի վզին դրած է: Բայց տեսեք, մենք էլի մեզ մտցնում ենք մի տեղ, որտեղ չարքն է իշխում՝ կեղծ խոսքեր, սուտ փաստեր»:

Ճշտեցինք՝ փակե՞նք էջը՝ նա պատասխանեց. «Էջը պիտի փակենք՝ վերականգնելով Հայաստանի հզորությունը, այսինքն, իրականացնենք Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի երազած Հայաստանը»: