Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը՝ հինգ շրջանները փոխանցելով Բաքվին, բայց Երևանը գնաց իր ճանապարհով. Պուտին
Երկար տարիներ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը՝ փոխանցելով Բաքվին հինգ շրջանները, որտեղից մարդիկ հեռացել էին, բայց Երևանը գնաց իր ճանապարհով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Երկար տարիներ մենք երկխոսության մեջ ենք եղել հայկական կողմի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ. Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջան։ Մենք ասում էինք՝ եկեք գնանք հարաբերությունների կարգավորման, ահա կա երկու շրջան... մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլում մենք ադրբեջանական կողմի հետ կպայմանավորվենք՝ հինգ շրջան տվեք, լավ, դրանք պետք չեն, ուղղակի դատարկ են, մարդիկ լքել են այդ տարածքները, փաստացի վտարվել են։ Ինչու՞ պահել դրանք: Իմաստ չկա»,- ասել է Պուտինը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում ելույթի ժամանակ։
«Իսկ Ղարաբաղի հետ կապի համար, ի դեպ, երկու հսկայական շրջանները բավական են։ Կարծում ենք՝ արդարացի կլիներ փախստականներին վերադարձնել և այլն։ Սա լավ քայլ կլիներ ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է ՌԴ նախագահը։


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև