ԱՄՆ եւ Իսրայելի նախագահները քննարկել են Իրանից բխող «սպառնալիքները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը քննարկել են Իրանից բխող «սպառնալիքները»՝ Ռուսաստանի հետ նրա ամրապնդվող հարաբերությունների աճող անհանգստության ֆոնին։
Բայդենը կրկին խոստացել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Կողմերը քննարկել են Իսրայելի եւ Լիբանանի միջեւ նոր ծովային համաձայնագիրը։ Բայդենն այն անվանել է «պատմական բեկում», որը «նոր հույս եւ տնտեսական հնարավորություններ կստեղծի լիբանանցի ժողովրդի համար, ինչպես նաեւ կամրապնդի կայունությունն ու անվտանգությունն Իսրայելի ժողովրդի համար»։
Լիբանանի եւ Իսրայելի միջեւ կնքված համաձայնագիրը ծովային սահման է հաստատում երկու երկրների միջեւ։ Սահմանը գտնվում է ՄԱԿ խաղաղարարների հսկողության ներքո արդեն ավելի քան 40 տարի։
Բայդենը դատապարտել է հակասեմականությունը, որը վերջին ժամանակներս ԱՄՆ ուշադրության կենտրոնում է ռեփեր Յեի արտահայտությունների ֆոնին։ Նախագահն ընդգծել է, որ հետագայում եւս աջակցելու է Իսրայելի ինտեգրմանն արաբական աշխարհում։
«Բայդենը դատապարտել է նաեւ հակաիսրայելական կանխակալությունը միջազգային համաժողովներում»,- նշվել է Սպիտակ տան հաղորդագրությունում։ Նախագահը հաստատել է 2021թ. մայիսին ստեղծված ՄԱԿ Հանձնաժողովի «բացահայտ եւ կանխակալ բնույթը, որը շարունակում է Իսրայելն անարդարացիորեն առանձնացնելու վաղեմի գործելակերպը եւ ոչինչ չի անում խաղաղության պայմանների ստեղծման համար»։
Բայդենն ընդգծել է, որ հավատում է, որ երկու պետությունների ստեղծման մասին որոշումը խաղաղության տանող լավագույն ճանապարհն է Իսրայելի եւ Պաղեստինի համար։ Բայդենը եւ Հերցոգը խոսել են Արեւմտյան ափին իրավիճակի լարվածությունը թուլացնելու կարեւորության մասին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար