Թուրք նախարարը հրաժարվել է հանդիպել ամերիկացի դեսպանի հետ
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վիզաներ չտրամադրելու հետ կապված լարվածությունն ավելի է խորանում:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջողի՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոհն Բասսը ցանկացել է թեմայի շուրջ զրույցել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հետ, սակայն վերջինս մերժել է ԱՄՆ-ի դեսպանի առաջարկը:
Աղբյուրը չի նշում, թե որն է եղել մերժման պատճառը:
Թուրքիայում ԱՄՆ-ի փոխդեսպան Փիլիփ Քոսնեթը վիզաների հարցով հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Այնտեղ ամերիկացի պաշտոնյային ասվել է, որ Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն ետ կկանգնի իր որոշումից և կշարունակի վիզաներ տրամադրել թուրքերին:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ