Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Կոնստանտին Զատուլին․ Մոսկվայից Երևան ուղևորվող պատվիրակության այցը չեղարկում ենք, քանի որ անհասկանալի է, թե ինչքան հեռու կարող է գնալ այդ սադրանքը

 «Լազարյան ակումբի» խորհուրդը այսօր երեկոյան նիստ է անցկացրել և կայացրել որոշում՝ չեղարկել Մոսկվայից հոկտեմբերի 28-ին Երևան ժամանող ակումբի պատվիրակության այցը, քանզի կազմում ընդգրկված անդամները վստահ չեն, թե Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումը Կոնստանտին Զատուլինի նկատմամբ ինչպիսի անդրադարձ կունենա պատվիրակության մնացյալ անդամների վրա, այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց պարոն Զատուլինը:

«Ես հերքում եմ այդ որոշման դրդապատճառն առ այն, որ իբրև թե ես արել եմ հայտարարություններ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին: Ես, հակառակը, կարծում եմ, որ այդ հենց այդ որոշումն է փորձ կատարում խաթարելու մեր հարաբերությունները: Մենք քննարկեցինք այսօր իրավիճակը և եկանք այն եզրակացության, որ Մոսկվայից Երևան ուղևորվող պատվիրակության այցը չեղարկում ենք, քանի որ անհասկանալի է, թե ինչքան հեռու կարող է գնալ այդ սադրանքը: Սակայն, մենք որոշեցինք, որ չնայած ստեղծված իրավիճակին, մենք կանցկացնենք նախատեսվող «Լազարյան ակումբի» հերթական նիստը Երևանում՝ երևանյան անդամների մասնակցությամբ, իսկ Մոսկվայի մասնակիցները կմիանան նիստին օնլայն ֆորմատով, այդ թվում նաև ես: Նիստի թեման ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան է»,-փոխանցեց Զատուլինը:

Պարոն Զատուլինը հայտնեց նաև, որ «Լազարյան ակումբը» վաղը հանդես կգա հայտարարությամբ և նշեց, որ ռուս դիվանագետները նույնպես զբաղվում են խնդրով: «Ես շփվել եմ ՌԴ արտգործնախարարի, փոխարտգործնախարարների հետ և ինձ հայտնեցին, որ արտգործնախարարությունը պատրաստում է նոտա՝ դեպքի հետ կապված, որը նպատակ ունի պարզել Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը այս իրավիճակի կապակցությամբ, քանի որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ կատարվածը: Մեզ համար տարօրինակ է ընտրված մեթոդը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ինչ-որ պաշտոնյա հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորի այցը արգելող որոշման մասին նամակով»:

 Կոնստանտին Զատուլինը հարցին, թե արդյո՞ք այդ որոշումը ունի ոչ թե անձնավորված, այլ քաղաքական կոնտեքստ, համոզմունք հայտնեց, որ, դժվար չէ հասկանալ, որ այն ունի հենց քաղաքական ենթատեքստ: «Որոշումը ինձ է վերաբերում, սակայն, իհարկե այն ունի քաղաքական երանգ: Դա, որոշ ժամանակ առաջ, Հայաստանի կողմից որդեգրած քաղաքական կուրսի շարունակությունն է՝ Արևմուտքի հետ հարաբերությունների լավացում, Ռուսաստանի հետ հարաբերություններն ապամոնտաժելու միջոցով: Վաշինգտոնյան դեկլարացիայի շուրջ քննարկում-երկխոսությունները, որտեղ Ռուսաստանը ոչ մի կերպ չի հիշատակվում և որով, փաստացի հանձնվում է Արցախի հայկական ազգաբնակչությունը: Բնակչություն, որի անվտանգությունը այսօրվա դրությամբ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Խաղաղապահների մասին այդ դեկլարացիայում, նույնպես, ոչ մի հիշատակում, ինչպես դուք գիտեք»:

Կոնստանտին Զատուլինը փաստում է, որ կատարվածը աննախադեպ բան է, քանզի անհնար է հիշատակել դեպք, երբ Հայաստանը կամ Ռուսաստանը երբևէ արգելել են որևէ պատգամավորի մուտք: «Ես կարող եմ հպարտանալ՝ առաջամարտիկ եմ այդ հարցում: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները որոշեցին գնալ Ադրբեջանի իշխանությունների ճանապարհով, երբ դեռ 2010 թվականին վերջիններս ինձ արգելեցին մուտքը Ադրբեջան: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ նոտաներ ու բողոքի նամակներ է հղել ՌԴ արտգործնախարարություն, Պետդումա՝ պահանջելով ինձ ռեպրեսիաների ենթարկել: Գիտեք, ես կարծում եմ, որ ցանկացած երկիր ինքնիշխան իրավունք ունի արգելելու որևէ անցանկալի անձի մուտքը իր տարածք, սակայն, մոտեցումը այս պարագայում տարօրինակ է: Ինչ-որ պաշտոնյա, թեկուզ և նախկին դեսպան, ի դեպ նա Հայաստանի դեսպանն է եղել Ուկրաինայում, դա նույնպես հետաքրքրական փաստ է, հայտնում է ինձ, որ իմ այցը Հայաստան անցանկալի է: Եվ Ադրբեջանն է բազմիցս իմ հետ կապված նոտաներ հղել, և Ուկրաինա,ՙ բայց ես առաջին անգամն եմ տեսնում, որ դա անի Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետը: Կարծում եմ, որ դա վախկոտությունից ընտրված մեթոդ է, որպեսզի իշխանական այլ օղակների հանդեպ հարցեր չառաջանան, սակայն, այն, որ այդ գործողությանը սանկցիա է տվել հենց բարձրագույն իշխանությունը՝ անձնապես վարչապետի գիտությամբ, ոչ մի կասկած չի հարուցում: Մենք, անկեղծ ասած, սկզբում այդ մասին տեղեկացանք ոչ թե նամակից, այլ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից»:

Զատուլինը հայտնեց նաև, որ Երևանում վերջին անգամ եղել է այս տարվա սեպտեմբերին 16-18-ին և հայտնի աղմկահարույց հարցազրույցը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տվել է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում: «Ես Երևանում ոչ մեկին հարցազրույց չեմ տվել: Վերադարձել եմ Հայաստանից, կոնկրետ Ջերմուկից, որտեղ ծանոթացել եմ իրավիճակին և Մոսկվայում տվել եմ հարցազրույց: Ես կանխամտածված Երևանում ոչ մի շփում չեմ ունեցել լրագրողների հետ, որպեսզի կրքեր չբորբոքվեն: Ես ունեմ իմ կարծիքը Հայաստանի իշխանությունների և պարոն Փաշինյանի վերաբերյալ և իրավունք ունեմ հայտնել այն: Ադրբեջանում էլ, կարծում են, թե ես իրավունք չունեմ անվանելու իրերը իրենց անուններով և այժմ, խնդրեմ, Հայաստանում էլ նույն կերպ են մտածում»,-եզրափակեց Կոնստանտին Զատուլինը:

Առավոտ