Թրամփն առաջարկել է «գրին քարտ» տրամադրել միայն ԱՄՆ քաղաքացիների ամուսիններին ու փոքր երեխաներին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթին վերաբերող 70 կետանոց ծրագիր է ուղարկել Կոնգրես՝ առաջարկելով միգրացիոն ոլորտում մի շարք լուրջ բարեփոխումներ իրականացնել:
Ինչպես նշում է abcnews.go.com կայքը, համաձայն նոր փաստաթղթի՝ Թրամփի վարչակազմը կշարունակի թույլ տալ «գրին քարտ» ունեցողների ամուսիններին ու փոքր երեխաներին ևս «գրին քարտ» կամ մշտական կացության կարգավիճակ ստանալ: Սակայն այս դեպքում օրենքը չի տարածվի «գրին քարտ» ունեցողների եղբայրների, քույրերի ու ծնողների վրա: ԱՄՆ-ի իշխանությունների կարծիքով՝ նման որոշումը հնարավորություն կտա խուսափել «շղթայական ներգաղթի» էֆեկտից:
Հայտնի է, որ ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա:
«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»,- հայտարարել է Թրամփը:
Աղբյուրը նշում է, որ Կոնգրես ուղարկված փաստաթղթում Թրամփը նաև պահանջել է հավանություն տալ Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցմանը՝ ընդգծելով, որ դա կսահմանափակի հարավից ապօրինի ներգաղթյալների հոսքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ