Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Թոփ-լուրեր

Խաղաղությունն ու այս իշխանությունն անհամատեղելի են, Երևանը կարող է Դոնբասի օրն ընկնել. Անդրանիկ Թևանյան

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Ստորև ներկայացնում ենք ստորև.

«Օրվա իշխանությունները Հայաստանը ներքաշել են աշխարհաքաղաքական մեծ արկածախնդրության մեջ, կանգնեցրել պատերազմի առաջ։ Մինչդեռ մեր ժողովրդին անհրաժեշտ է խաղաղություն, որպեսզի մայրերը որդեկորույս չդառնան, որպեսզի մենք մեր ձեռքով մեր տները չայրենք, փախստական չդառնանք։

Սիրելի ժողովու՛րդ, ձեզ 2021-ին խաբեցին՝ խոստանալով, որ կբերեն խաղաղություն, կպայքարեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, հայ–թուրքական բանակցությունները կվարեն առանց նախապայմանների, կզարգացնեն հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Պատերազմն ու զոհերը վերջ չունեն։ Խախտված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Երևանը կարող է Դոնբասի կամ Հալեպի օրն ընկնել։

Հիմա սրանք ասում են՝ Հայաստանում խաղաղություն կլինի միայն Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով։ Սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է, քանզի Արցախից հետո գալու է Սյունիքի, հետո Սևանի, ապա՝ Երևանի հարցը։

Հայաստանի ոչնչացման ծրագրի մաս է կազմում նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև կռվախնձոր դառնալը։

Արևմուտքի հովանու ներքո համաձայնելով Արցախն Ադրբեջանին հանձնելուն՝ օրվա իշխանությունը պատրաստվում է դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից ու ռուսական ռազմաբազան՝ Հայաստանից։ Դրանից հետո թուրքական զորքի մուտքը Հայաստան կդառնա տեխնիկայի հարց։ Մեր ժողովուրդը պետք է իմանա այս հրեշավոր ծրագրերի մասին:

Հարգելի՛ քաղաքացիներ, դուք պատրա՞ստ եք այդ սցենարին՝ հանուն մեկ մարդու շահերի բավարարման։

Այդ մարդու վարած քաղաքականությունը Հայաստանը վերածում է նոր Ուկրաինայի։

Վրաստանը դասեր քաղեց 2008–ից ու չհամաձայնեց իր քաղաքացիների կյանքի գնով հակառուսական երկրորդ ճակատ բացել, իսկ ահա հայաստանյան իշխանությունների միջոցով մեր երկիրը դառնում է մեծ խաղի փոքրիկ մանրադրամ։ Պաշտոնական Երևանը Հայաստանը հակառուսական պայքարի զոհասեղանին դնելու խոստում է տվել Վաշինգտոնին, սիրախաղ սկսել Թուրքիայի հետ, թշնամի հռչակել Ռուսաստանին։ Ի դեպ, մեր գործընկեր Զատուլինին արգելել են Հայաստան մտնել՝ կրկնելով Ադրբեջանի քայլերը։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կմնա Հայաստանից, եթե այստեղ սուր ձևով բախվեն Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի շահերը, և մեկը մյուսին փորձի դուրս մղել մեր տարածաշրջանից՝ հայերին թնդանոթի միս սարքելու միջոցով։

Հարգելի՛ հայրենակիցներ, մենք հայտնվել ենք մեծ աղետի նախաշեմին, որի համեմատ 44–օրյա պատերազմի հետևանքները խաղ ու պար կարող են թվալ։

Պատերազմ, պետականության կորուստ, 1915–ի կրկնություն թույլ չտալու համար պետք է ոտքի կանգնենք։ Խաղաղությունն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Հայաստանի շահերն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Կա՛մ, կա՛մ․․»: