Մենք անդադար մնալու ենք 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի մռայլ օրվա մեջ, քանի դեռ չենք փոխել պարտության դեմքին․ Գեղամ Նազարյան
«Ամեն ինչ սկսվեց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու սպառնալիքներից, կաթողիկոսի դեմ ուղղված ստոր գործողություններից, բանակի հրամանատարական կազմին վարկաբեկելու համառ եւ ժրաջան փորձերից, սեփական կետից բանակցելուց եւ դիվանագետներին օտարի կոշիկը լիզելու մեջ մեղադրելուց:
Հետո եղավ ողբերգությունը, աղետը, արհավիրքը: Այն ավելի դաժան էր լինելու, եթե չլիներ հայ զինվորի, հայ սպայի կամքը, խիզախությունը, քաջությունը, հերոսությունը, որից անգամ թշնամին զարմացավ»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը եւ շարունակեց. «Ցավն ու ողբերգությունն այն է, որ մենք չշրջեցինք պարտության էջը եւ չթեւակոխեցինք վերականգնման անհրաժեշտ փուլ: Որոշեցինք անհեթեթ եւ կործանարար փորձարկում իրականացնել, որը աշխարհը չէր տեսել եւ որից աշխարհը զարմացավ:
Նույնիսկ մայիսի 12-ի, նոյեմբերի 16-ի, սեպտեմբերի 13-ի իրադարձություններից հետո անհրաժեշտ հետեւություն չարվեց: Ավելին, նույն անձնավորությունը, որը դեռ մինչ պատերազմը սկսել էր հայ զինվորականին վարկաբեկելու գործը, հայտարարեց, թե պատերազմի ժամանակ հզոր զենքերից պլատաներ են գողացել, իսկ հետո անցանկալի անձ հայտարարվեց հայ ազգի բարեկամ Կոնստանտին Զատուլինը: Հերիք է, բավական է, կանգ առեք: Սթափվեք:
Եւ վերջապես հասկացեք մուրալով, աղերսելով, ծնկի գալով խաղաղություն չեն ստանում: Մոռացեք դրա մասին: Խաղաղության հասնում են արժանապատիվ պահվածքի եւ կեցվածքի, դրան ուղղված քայլերի եւ գործողությունների արդյունքում:
Միայն խելագարն ու խելացնորն է երազում պատերազմի մասին, բայց նույնպիսի խելագարություն է անկնկալել, որ ծնկի գալով խաղաղություն կստանաս:
Եթե մենք չսթափվենք, համապատասխան եւ անհրաժեշտ քայլեր չձեռնարկենք, մեզ ոչ մի ստորագրված համաձայնագիր, պայմանագիր արժանապատիվ խաղաղություն չի տալու, հանգիստ եւ ապահով կյանք չի տալու:
Հասկացեք եւ ընդունեք, գիտակցեք, որ թշնամին Արցախով, Սյունիքով, Գեղարքունիքով, Վայոց ձորով չի բավարարվելու, եթե մենք շարունակենք մեզ այսպես պահել:
Մենք անդադար մնալու ենք 2020 թվականի նոյեմբերի ինի ցուրտ եւ մռայլ օրվա մեջ, քանի դեռ չենք փոխել պարտության դեմքին: Սա առաջին, բայց ոչ միակ քայլն է վերականգնման, այս իրավիճակից դուրս գալու համար:
Ասում են իսկ 680 հազարը: 680 հազարին խոստացել էիք Շուշի եւ Հադրութ եւ ոչ սեպտեմբերի 13 եւ երկու հարյուրից ավելի նոր զոհ»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար