Սրանք վիզը ծուռ ուրախանում են, երբ Կապանում Իրանի հյուպատոսը հանգստացնում է կապանցիներին և ասում, որ Իրանը կպաշտպանի սյունեցիներին
Նիկոլ Փաշինյանին 4 տարվա ընթացքում հաջողվեց հաղթող ազգին դարձնել պարտված ու վախեցած ժողովուրդ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Հպարտ» և «ինքնիշխան»
2018–ին սրանք ամենաշատն օգտագործում էին «ինքնիշխանություն» և «հպարտ» բառերը։ Ասում էին՝ մենք Հայաստանը վերջապես դարձնելու ենք ինքնիշխան, իսկ ՀՀ քաղաքացուն՝ հպարտ։
Ինքնիշխանության ապահովման տակ նկատի ունեին հակառուսական քաղաքականությունը (Բոլթոնն ասել էր, որ պետք է ազատվել պատմական կարծրատիպերից), հպարտի տակ՝ Նիկոլին երկրպագելը։
Նիկոլ Փաշինյանին 4 տարվա ընթացքում հաջողվեց հաղթող ազգին դարձնել պարտված ու վախեցած ժողովուրդ։ Այլ կերպ ասած՝ «հպարտ»։
Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա օրվա իշխանությունը ՀՀ–ի համար ինքնիշխանություն, խաղաղություն, տարածքային ամբողջականություն է մուրում Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, ՄԱԿ–ից, ԵՄ դիտորդներից, ԵԱՀԿ–ից, ՀԱՊԿ–ից, Փելոսիից, Մակրոնի կնոջից ․․․
Սրանք վիզը ծուռ ուրախանում են, երբ Կապանում Իրանի հյուպատոսը հանգստացնում է կապանցիներին և ասում, որ Իրանը կպաշտպանի սյունեցիներին։ Ինքնիշխանիստները հպարտորեն լսում են Իրանի հյուպատոսին ու արտգործնախարարին, մինչդեռ եթե ամոթ ունենային, ապա գետինը պետք է մտնեին։
Լավ է, իհարկե, որ Իրանը Սյունիքը պաշտպանում է ու Ադրբեջանին առայժմ հետ պահում ոտնձգություններից, բայց վատ է, որ էս օրին հասանք։ Եվ այս ամենը «հպարտ» քաղաքացիների աղաղակների ու «ինքնիշխան» հեղափոխականների ստերի ուղեկցությամբ։
Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ Իջևանում Վրաստանը կարող է հյուպատոսություն բացել ու հայտարարել, որ թույլ չի տալու սահմանների վերաձևում, և որ տավուշցիները թող հանգիստ զգան իրենց, քանզի Վրաստանն այստեղ է։ «Հպարտությունն» ու «ինքնիշխանություն» հենց այսպես է լինում»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար