Իրանի նախագահը Ալիեւին գամել է անարգանքի սյանը
Լիբանանյան kataeb.org պորտալն իր հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի կողմից հյուսիսարեւմտյան սահմաններում անցկացվող զորավարժություններին։
Հոդվածում ներկայացված են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ իրանյան զորավարժությունները սկսվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից մի քանի օր անց, թե Ռուսաստանը ապակայունացրել է Հարավային Կովկասը եւ միջամտել է ղարաբաղյան հակամարտությանը՝ հօգուտ Ադրբեջանի։
Այս համատեքստում կայքի աղբյուրը, որը Իրանի նախագահ Ռաիսիին ուղեկցել է Ղազախստան կատարած այցի ժամանակ, ասել է, թե Իբրահիմ Ռաիսիի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը բարեկամական մթնոլորտում չի անցել, ավելին՝ երկու առաջնորդների միջեւ վեճ է եղել։
Վեճը ծագել է , երբ Ալիեւը քննադատել է իրանական ուժերի կուտակումն Ադրբեջանի հետ սահմանին եւ այն որակել որպես սպառնալիք Բաքվի անվտանգությանը։
Ռաիսին շեշտել է, թե իրանյան զորքերը հայտնվել են Ադրբեջանի հետ սահմանին ոչ թե զվարճանքի կամ վարժանքների, այլ անվտանգություն եւ կայունություն հաստատելու, ինչպես նաեւ բոլոր այն ծրագրերի դեմ, որն ուղղված կլինի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանային փոփոխություններին կամ Իրանը Հայաստանից կտրելուն: Նա նաեւ շեշտել է, թե անհրաժեշտության դեպքում զորքերը պատրաստ են նաեւ պատերազմին:
Ալիեւը Ռաիսիին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանին դիմակայելու համար զինելու եւ ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիեւին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար