Մակրոնի և այլ արևմտյան լիդերների «հայասիրությունը» զուտ ռուսների համար երկրորդ ճակատ բացելն է. Մանթաշյան
Նարեկ Մանթաշյանը գրում է․
Մակրոնը Հայկական Ժամանակի հավաստի աղբյուր...
Ոմանց մոտ հակառուսականությունը գերազանցում է հայրենասիրությանը: Երեկվանից ռուսաֆոբ մի մեծ զանգված հրճված տարածում է Մակրոնի հակառուսական, բայց ըստ էության պրոադրբեջանական սիրախաղը, Մակրոնը Արցախի հողերը դե ֆակտո ճանաչում է ադրբեջանական ու զուգահեռ, մեր անմեղսունակների ցանկությունները բավարարելով՝ մեղադրում է ռուսներին:
Հարց է առաջանում, ի վերջո եթե այդ ամենի մեղավորը Ռուսաստանն է, 44 օր ու՞ր էիք, բացի կոչերը, ի՞նչ քայլեր եք արել պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Մակրոնի և այլ արևմտյան լիդերների «հայասիրությունը» զուտ Ռուսների համար երկրորդ ճակատ բացելն է ու այդ միջոցով ռուսներին անհարմարություն ստեղծելը:
Մեզ ստիպում են գնալ Ուկրաինայի ճանապարհով, կամ վրաստանի՝արդեն իսկ անցած ուղղով, բայց մի տարբերությամբ՝ մեզ ստիպում են կռվել ոչ թե մեր թշնամու հետ, ոչ թե մեր հողերի ու մեր տղերքի վրեժի համար, այլ պնդում են, որ մեր թշնամին մեր եղբայրն է, իսկ իրական թշնամին նա է, ով իրականում մեր եղբայրն է...
Հիմա մեզ համոզում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեր եղբայրներն են, իսկ Ռուսաստանը՝ թշնամի, իսկ մեր իշխանությունները, խոտն առած բերանները, գնում են այդ ճանապարհով:
Այս համատեքստում կույրն անգամ կնկատի, որ ռուսական ազդեցությունը չի փոխվելու ոչ Ֆրանսիական, ոչ ամերիկյան ազդեցությամբ, տարածաշրջանուն իրենք ունեն Թուրքիա և մեզ Ռուսաստանից պոկելով, նվիրում են թուրքերին...
Սա է գինը, սա է լինելու ձեր երազանքը...


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար