Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է. Բագրատյանը՝ Սուքիասյանի ելույթի մասին

Ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի ելույթին։

«Վերջերս ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ-ական դարձած նախկին մի գործարար, օլիգարխ հայտարարեց. ո՞վ է ասել թե ՀՀ ռեսուրսները սահմանափակ են։ Այդպես չէ, ասում էր նա, մեր ռեսուրսներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ կարող ենք ունենալ։ Նրան կարելի էր չարձագանքել։ Բայց նկատի ունենալով, որ մի ամբողջ սերունդ կարող է զոհը դառնալ նման ոչնչով չհիմնավորված հայտարարությունների, հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ տալ։ Իհարկե, կարելի է պնդել, որ ի՞նչպես կարող ես ապացուցել 200 մլրդ թիվը։ Անշուշտ, պատգամավորը նկատի չունի այն, որ վերջին 150 տարիների ընթացքում յուրաքանչյուր 30 տարին մեկ դոլարն արժեզրկվում է միջին հաշվով 4 անգամ։ Հետեւաբար, 60 տարվա ընթացքում (2082թ) այսօրվա 14 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ն ինքնաբերաբար կդառնա 200 մլրդ դոլար։ Ասելով 200 մլրդ դոլար պատգամավորը պետք է որ նկատի ունենա ՀՆԱ ֆիզիկական ծավալը այսօրվա մշտական դոլարային գներով։ Ուրեմն, խնդիրն իմաստ ունի քննել միայն այս պայմանի առկայության դեպքում։

Նախեւառաջ, ռեսուրսները սահմանափակ լինելու մասին։ ՔՊ-ական պատգամավորը երեւի չգիտի, որ ռեսուրսների սահմանափակ լինելը տնտեսագիտության անկյունաքարերից է։ Եթե չկա նման սահմանափակում, ապա չկա գին, չկա ծախս, չկա եկամուտ եւ ընդհանրապես չկա տնտեսագիտություն։ Տնտեսագիտության իմաստը սահմանափակ ռեսուրսներից առավելագույն արդյունք ստանալն է։ Ներկայումս ընդունված է ռեսուրսների հետեւյալ դասակարգումը. հանքա-հումքային ռեսուրսներ, հող (ջրեր, անտառներ), կապիտալ (հիմնական կապիտալի տարրեր), տեխնոլոգիա, մարդկային ռեսուրսներ (երբեմն սրանք գումարում են)։ Չկա կենդանական աշխարհը՝ ֆաունան։ Որպես կանոն ազգային հարստության մեջ անտեսում են նաեւ հոգեւոր, կրոնական եւ պատմա-մշակույթային արժեքները. դրանք համադրելի չեն։ Ինչպես տեսնում ենք, բացի վերջինից, թվարկած բոլոր ռեսուրսները սահմանափակ են, յուրաքանչյուր տվյալ պահին քանակապես չափելի։ Բայց կա մեկ այլ ռեսուրս, որը քանակապես անսահման է։ Դա փողն է։ Դրանից կարելի է տպել ինչքան ուզես։ Դրանով չափում են բոլոր վերը նշված ռեսուրսները։ Փողի պարագայում սահմանափակ է տպողների (երկրների) քանակը (դոլար, եվրո, ֆրանկ, եւ այդպես 19 ազատ փոխարկվող արտարժույթ)։ Այսպես, նավթը թանկանում է, դոլարը կամ եվրոն էժանացնում են ու դրանով չեզոքացնում թանկացման բացասական հետեւանքները այդ նավթը ներմուծող, ազատ փոխարկելի արժեք ունեցող երկրների համար։ Փոխարկելի արժույթների սահմանափակ քանակը դրանք օգտագործող (ոչ թե տպող) երկրների համար ստեղծում է ոչ համարժեք փոխանակման ֆենոմենը, ինչը հանդիսանում է արեւմուտքի առավելությունը։

Այսպես, Լիխտենշտայնի տարածքը 160 քառ կմ է, բնակչությունը 38 հազ մարդ, ՀՆԱ-ն 6.5 մլրդ դոլար, իսկ մեկ շնչիհն՝ մոտ 160 հազ դոլար։ Դա 34 անգամ ավել է, քան Հայաստանում։ Ի՞նչ է, լիխտենշտայնցին 34 անգամ հայից ավե՞լ է աշխատում։ Երբե՝ք։ Նա օգտվում է ոչ համարժեք փոխանակման առավելությունից։ Նա ապահով է, օգտագործում է իր համար կայուն, իսկ ուրիշների համար անկայուն արտարժույթ։ Հիմա կար՞ող է Հայաստանը Լիխտենշտայնի նման դառնալ։ Ոչ։ Ի՞նչու։ Հայաստանը հավաքական Արեւմուտքում չէ եւ չի էլ կարող լինել։ Հայաստանը չունի անհավասար փոխանակումից օգտվելու իրավունք (այլապես Արեւմուտքը Արեւմուտք չէր լինի)։

Վերը նշված ռեսուրսների գումարային մեծությունը, մեր մոտեցմամբ, կազմում է երկրի ազգային հարստությունը (ԱՀ)։ ՀՀ ԱՀ այսօրվա գներով 91.8 մլրդ դոլար է։ Դրանից 51-ը մարդկային ռեսուրներն են (միջին "գինը" 18 հազ. դոլար), 0.7 մլրդ-ը տեխնոլոգիաները, 1.8 մլրդ դոլարը ջուրն է, 15 մլրդ դոլար հանքա-հումքային ռեսուրսներն են, 1.5 մլրդ դոլար անտառներն են, 0.8 մլրդ դոլար հողն է, 12 մլրդ դոլար բնակարանային ֆոնդն է, արտադրական ու օֆիսային տարածքները, 6 մլրդ դոլար ենթակառուցվածքներն են, 3 մլրդ դոլար պահուստներն են։ Գոյություն ունի էմպիրիկ հաշվարկի գործակից, ինչը բնորոշում է ԱՀ եւ ՀՆԱ պոտենցիալ մակարդակի միջեւ եղած կապը։ ՀՀ նման երկրների համար այն 3.5-4 է, զարգացած երկրների համար՝ 8-10, իսկ բոլորովին հետամնաց երկրների համար՝ 2.5-3։ Գործում է տնտեսական զարգացմանը զուգահեռ կապիտալի սահմանային արտադրողականության նվազման օրենքը։ Այստեղից բխում է, որ ԱՀ ներկայիս ծավալի պարագայում ՀՆԱ պոտենցիալ մակարդակը 25 մլրդ դոլար է (փաստացի՝ 14 մլրդ դոլար)։ 200 մլրդ դոլարի մասին խոսք լինել չի կարող։ Որպեսզի այսօրվա գներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ ունենանք, ապա մեր ԱՀ-ն պետք է լինի առնվազն 800 մլրդ դոլար։ Սա իր հերթին անհնարին է ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքում ՀՀ-ն անընդհատ մարդիկ, հողեր ու ջրի աղբյուրներ է կորցնում, այլեւ ՀՀ-ն իր աշխարհքաղաքական դիրքով մտնում է անհավասար փոխանակության գոտի։ Հայկական որոշ կարճամիտների կարծիքներն առ այն, որ Արեւմուտքին քծնելով կարող ենք գլոբալ փոխանակության մեջ մտնել նրանց կողմից անհիմն են, քանզի նույն ԵՄ անդամ արեւելյան Եվրոպայի երկրներն առայժմ չեն արտոնվել նման հնարավորությունից օգտվելու համար։

Արեւմուտքն իր հերթին մեծ խնդիրների առաջ է կանգնած։ Աշխարհի ԱՀ-ն կազմում է 900 տրլն դոլար, որից 460-ը հանքահումքային ռեսուրներն են, 220-ը՝ մարդկային ռեսուրսներն են, մնացածը տեխնոլոգիաներն են, շինությունները, հողը (առանց Անտարկտիդայի), ջրերը եւ այլն։ 2021թ աշխարհի ՀՆԱ-ն 96.1 տրլն դոլար էր։ Եվ այդ հարստությունը ներկայումս չի ավելանում։ Մասնավորապես, հանքահումքային ռեսուրսների տարեկան մինչեւ1.5%-ի սպառման պարագայում մարդկային ռեսուրսների ու կապիտալի աճը չի փոխհատուցում հումքի «կորուստը»։ Արեւմուտքին մնում է ուժեղացնել անհավասար փոխանակումը։ Այս պայմաններում գլոբալ տնտեսության մեջ ՀՀ-ն ամենաշատը կարող է մտածել իր դիրքերի չվատացման եւ ոչ թե բարելավման մասին։ Իմիջիայլոց, եթե ՀՀ բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 0.3%-ը, ապա ԱՀ-նը՝ 0.1% -ը։

Այսպիսով, վերը նշված ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության հետ»,- գրել է Բագրատյանը։