Ղրիմի կամրջի պայթյունի հեղինակները, պատվիրատուներն ու իրականացնողները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի հեղինակները, պատվիրատուները եւ իրականացնողներըը եղել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, սա ահաբեկչություն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Այս հարցում կասկածներ չկան։ Սա ահաբեկչություն է, որը նպատակ է ունեցել ոչնչացնել Ռուսաստանի համար շատ կարեւոր քաղաքացիական ենթակառուցվածքները»,- շեշտել է Պուտինը։
Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ հարուցելու մասին եւ պետության ղեկավարին տեղեկացրել՝ պայթյունի նախապատրաստման գործում ներգրավված կասկածյալների ինքնության մասին։
«Մենք արդեն հաստատել ենք բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդարը… ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցների օգնությամբ հնարավոր եղավ բացահայտել կասկածյալներին, որոնք կարող էին ահաբեկչություն նախապատրաստել»,- մանրամասնել է Բաստրիկինը եւ պարզաբանել, որ պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ինչպես Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այնպես էլ Ռուսաստանի ու այլ պետությունների քաղաքացիներ։
Նրա խոսքով, քննիչներն այժմ շարունակում են պարզել հանցագործության նպատակներն ու խնդիրները։ Բոլոր առկա ապացույցները ցույց են տալիս, որ դա ահաբեկչական գործողություն է եղել, որը նպատակ է ունեցել ոչնչացնել քաղաքացիական խոշոր ենթակառուցվածքը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար