Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Քաղաքականություն

Փաշինյանը կորցրեց Արցախի 75%-ը, հիմա էլ 25 %-ն է մատաղ անում և Հայաստանը կանգնեցնում աղետի առջև. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է: Զրույցի ընթացքում նա նշել է.

Փաշինյանը կորցրեց Արցախի 75%-ը, հիմա էլ 25 %-ն է մատաղ անում:
Ալմա Աթայի հռչակագրով մենք կոնկրետ սահմաններ չենք ճանաչել: 1991-ին ստորագրվել է հռչակագիրը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում: Ղարաբաղի հարցը մնում է օրակարգում: Բայց ստորագրվելիք Խաղաղության պայմանագրով Ադրբեջանը ստանալու է անկլավները: (Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Հայաստանի անունից ստորագրել է 1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրված ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը):
Գորիսից Ճակատեն հատվածը Նիկոլ Փաշինյանի հրամանով և Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ տրվել է Ադրբեջանին:
Ադրբեջանի նպատակն է՝ ստանալ նաև անկլավները, և այդ պրոտոկոլի համաձայն անպայման կստանա:
Դելիմիտացիայի և դեմարկացիայի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին հայկական կողմից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա հիմա լռում է, վախկոտ կոնֆորմիստ, մասնագիտական կարողություններից զուրկ, չի կատարում իր պարտականությունները, մինչդեռ նրա ադրբեջանացի կոլեգան՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, բազմաթիվ հարցազրույցներ է տվել և ասել է, որ շահած է դուրս գալիս:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջներին առարկություն չի ներկայացրել, իսկ դա նշանակում է՝ ինչ ասում է Ալիևը՝ այդպես էլ ստացվում է, Նիկոլ Փաշինյանն Ալիևի ճուտն է:
Մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա բացարձակապես չի նշանակում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Միջանցքի հարցը մնում է, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ճանապարհների մասին ասացի՝ արձագանք չեղավ, Ալիևը ճանապարհ չի ուզում, այլ միջանցք է ուզում, թեև բանակցություններում միջանցք բառը հիմա կարծես չեն օգտագործում: Եթե միջանցք տալու ենք, ապա դրվելու է էքստերիտորիալության սկզբունքը:
Երեկ Էրդողանը միջանցքի մասին չի խոսել, չի ակնարկել, հոգնե՞լ է, չեմ կարծում, իսկ միգուցե Փաշինյանն արդեն տվել է համաձայնությունը, ասել է՝ էդ մասին չենք խոսում՝ տալիս եմ:
Ոչ մի նշաձող չի իջեցվում. նշաձող ընդհանրապես չկա, Ալիևն ընդհանրապես վերացրել է նշաձողը: Առաջին դեպքն է, որ ՀՀ իշխանություններն ասում են Ալիևին՝ ինչ ուզում ես՝ արա: Հայաստանի իշխանություններն էլ ասում են՝ «Ղարաբաղ, ես ձեռքերս լվացի, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»: Բայց հուսով եմ, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքնիշխանության համար պայքարը կշարունակի:
Երբ ասում են՝ մոնիտորինգ կլինի, դիտորդական առաքելություն կգա՝ որտե՞ղ, ի՞նչ սահմաններում, ի՞նչ քարտեզներով, երբ դելիմիտացիա արված չէ:
Նիկոլ Փաշինյանն ինտելեկտ, խորը գիտելիք, փորձ չունի:
Հայաստանում արտաքին վեկտորի 180 տոկոսով շրջադարձ է լինում. հակառուսական ալիքը արվում է Նիկոլ Փաշինյանի ցուցումով:
Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանը, բայց մինչ այդ Ռուսաստանը, Հայաստանի գործող իշխանությունների գործողությունների հետևանքով կկործանի Հայաստանի տնտեսությունը: Հայաստանը Ռուսաստանից 200 մլն դոլարի սուբսիդիա է ստանում: Գազի գինը 1500 դոլար է, իսկ Հայաստանը գազ է ստանում 165 դոլարով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղետ կլինի, եթե Ռուսաստանը գազը թանկացնի:
Մենք ՀԱՊԿ-ի մեջ ենք, Ռուսաստանի հետ փոխադարձ պայմանագրեր ունենք, և եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում սա, ապա խնդիր ունի ժողովուրդը, որը պետք է իմանա, թե ում է բերում իշխանության: 

Այսօր կրկնվում է 1920 թվականի պատմությունը, մի՞թե մեզ համար դաս չեղավ: 1992 թվականին էլ վիճակը շատ ծանր էր, ռուսները հուլիսին, արցախյան առաջին պատերազմում, օգնություն ցույց տվեցին, որ իրավիճակը փոխվեց:
Հայ պատմաբանները պատմությունը թերի են ներկայացնում, ճիշտը չեն ասում, օրինակ, գրում են, որ 100 տարի առաջ Լենինը Աթաթուրքին զենք է տվել ժամանակին, բայց չեն ասում, թե ինչո՞ւ է տվել: Փաստեր կան, նամակագրություն կա, պետք է ողջ ճշմարտությունն ասել:
Զարգացրեք ձեր հարաբերություններն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ, բայց դա չպետք է լինի Ռուսաստանի հաշվին՝ դա է երկրի ղեկավարի պարտականությունը:
Ռուսաստանը տարբեր պաշտոնյաների միջոցով առնվազն 4 անգամ հայտարարել է, որ դեմ է միջանցքին: Միջանցքն ամերիկացիներին է պետք, դրա մասին գրել է վերլուծաբան Սթիվեն Բլանկն իր հոդվածում:
Փաշինյանը զբաղված է խառնակչությամբ, ես իր ոչ մի խոսքին չեմ հավատում:
Մեզ պետք է երկրի ղեկավար, որը պատկերացնում է, թե ինչ է բանակը, մինչդեռ ինքը զինվորին չի զինում, խրամատ չի փորում, ադրբեջանցի գերի չի վերցնում, նա ոչինչ չի անում:
Ինքն ասում է՝ մոդերատոր եմ եղել, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ հարավի ուղղությամբ ամբողջն ինքն է նախաձեռնել, զանգել է Օնիկ Գասպարյանին և ասել է՝ ինչ անել:
Բարձր գնաճի պատճառով բյուջեն մեծացել է. 8 ամսվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է եկել 80 հազար մարդ, 1.7 մլրդ դոլար գումար բանկային հաշիվներով և կանխիկ, որը ծախսում են հյուրանոցներում, սրճարաններում, ռեստորաններում ու խանութներում, բայց այդ մարդիկ մի օր գնալու են… Տնտեսության զարգացման համար այս իշխանությունները ոչինչ չեն արել:
Ռուսաստանը Հայաստանը պահում է, որ Թուրքիան և Ադրբեջանը չմիանան: Մենք չափազանց մեծ արժեք, կարևորություն ունենք Թուրքիայի համար, որպեսզի իրագործի Մեծ Թուրանի ծրագիրը:
ՆԱՏՕ-ն մեզ սպասո՞ւմ է. գլխացավանքն ո՞ւմ է պետք: ՆԱՏՕ-ին էլ պետք չէ: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հիմա գլխացավանք է դարձել բոլորի համար, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի:
Վեհափառի նախաձեռնած ձևաչափը պետք է ընդլայնվի, պետք է լրացուցիչ լծակ ձևավորվի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար՝ բևեռ ստեղծվի: