Նախկինում բանակցային սեղանին Ալիևն էր ճնշված և ոչ հայկական կողմը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Նիկոլի արտաբերած ամեն բառ համազգային քննարկման թեմա է դառնում։ Հիմա էլ ողջ ընդդիմադիր դաշտը լծված է հերքելու այդ դավաճանի՝ Արցախի բանակցային հարցում ՀՀ նախկին նախագահներին ուղղված մեղադրանքները…
Հարգելի գործընկերներ, ու՞մ և ի՞նչ եք ուզում ապացուցել։ Չէ լուրջ, կարո՞ղ եք բացատրել ինչով եք զբաղված։ Ուրեմն ասեմ՝ թե՛ Ռ. Քոչարյանի և թե՛ Ս. Սարգսյանի բոլոր ձեռքբերումները ոչնչանալու են, եթե շարունակենք խնդիրներ լուծելու փոխարեն Նիկոլին ու սև զանգվածին փորձել ապացուցել, որ նախկինում բանակցային սեղանին Ալիևն էր ճնշված և ոչ հայկական կողմը։ Ոչինչ չի մնա։ Հասկանու՞մ եք՝ ոչինչ։ Ամեն ինչ կոչնչանա։
Մեր երկրի խնդիրներն ու դրանց լուծումները նախկինում չեն։ Ներկայում են դրանք։ Ու ապագայում։ Ժամանակ մի կորցրեք նախկին փառքը պաշտպանելու համար։ Այն վերականգնել է պետք։
Ու ես չեմ կարող և չեմ ուզում հավատալ, որ Կաթողիկոսի, նախագահների, մտավորականների այսչափ հանդիպումներից ոչ մի առաջարկ՝ բացի Տեր-Պետրոսյանի կապիտուլյացիայի օրակարգից, չի ծնվում։ Չի կարող նման բան լինել։ Սա աներևակայելի է։ Ահա, թե ինչի մասին է պետք այսօր մտածել։ Թե չէ դրել և ամբողջ օրը դավաճանի մտքի արտաթորանքներն ենք քննարկում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար