Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Քաղաքականություն

Եթե «նախկինները» ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ է Ալիևն իրեն պատռում․ Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանն ամենաապիկար, ամենաանպատասխանատու, ստի ու կեղծիքի միանշանակյա դափնեկիր ղեկավարն է, որ երբեւէ ունեցել է հայ ժողովուրդն իր պատմության մեջ։

Իշխանությունը վերցնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառած, «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» (այլ կերպ ասած Հայաստան չի լինի), ղարաբաղյան հակամարտության բանակցությունները «սեփական զրո կետից» սկսող, «կիրթ ու կառուցողական» Ալիեւի հետ «ինչ ուզող, էն էլ բանակցողն» այսօր հերթական անգամ ԱԺ-ում խաղարկեց՝ «խեղճ հարիֆն ինչ անի, նախկիններն են մեղավոր» արդեն վաղուց մաշված թեզը։ Եվ սա Ալիեւի ու Էրդողանի հետ վաղը կայանալիք հանդիպումներից առաջ։

Առանց ամոթի գեթ 1 գրամ զգացողության Մադրիդյան սկզբունքներն է քննարկում այն դեպքում, երբ մինչեւ 2018թ․-ը բանակցված ցանկացած փաթեթ շատ ավելի լավն է եղել, քան այն, ինչ ունենք այսօր՝ իր ապիկար կառավարման հետեւանքով։

Դե մի անգամ էլ ասաց չէ՝ «եթե բանակցային ճանապարհով գնայինք, կունենայինք նույնը, բայց առանց զոհերի»․ այստեղ էլ է, իհարկե, ստում, վստահաբար նույնը չէր լինի՝ ոչ Արցախի ճակատագրի, ոչ էլ Հայաստանին սպառնացող Ադրբեջանի չհագեցող ախորժակի առումով։

Ավելին Մադրիդյան փաստաթուղթը եղածներից ամենահաջողն է եղել՝ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում լինելու ապագա կարգավիճակի տեսանկյունից։

Ասում է՝ Քոչարյանը Ստամբուլյան խարտիայով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա ի դեպ, հատուկ իր ընտրազանգվածի համար՝ «նախկինները հողերը արդեն ծախել էին, խեղճ հարիֆն ինչ աներ» տրամաբանության մեջ է»։ Ու այդ նույն տրամաբանությամբ (որ հողերը նախկինները ծախել էին, Ալիեւը 20 տարի քե՞զ էր սպասում), եթե «նախկինները» ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճաչել Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ է Ալիեւը իրեն պատռում, քեզ էլ պարտադրում որպես առաջին կետ «Խաղաղության պայմանագրի», որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։