Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Թոփ-լուրեր

Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ

antifake.am–ը գրում է․ 2018 թվականին փողոցից իշխանության եկածների կենսակերպում շատ բան է փոխվել։ Նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմող և ապառիկները վճարելու դժվարություններ ունեցող ներկայիս իշխանականները հարստանում են, նոր տներ ու ավտոմեքենաներ գնում։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «թավշյա թալանը» պոզով–պոչով չի լինում։ «Թավշյա թալանից» օգտվելու սկզբունքը, ինչպես ցույց տվեցին իշխանազավթման չորս տարիները, հետևյալն է․ որքան շատ ծառայություններ ես մատուցում Փաշինյանին ու կիսում նրա դաճանական որոշումների պատասխանատվությունը, այնքան ավելի մեծ ինդուլգենցիա ես ստանում՝ օգտվելու «թավշյա կերակրամանից»։

Ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին Երևանում վարձով բնակվող լոռեցի Էդմոն Մարուքյանի կյանքում 2018 թվականից ի վեր նույնպես շատ բան է փոխվել։ Հայտնի է, որ իշխանափոխությունից հետո Էդմոն Մարուքյանը «ական» է եղել ընդդիմության ներսում և այդ կարգավիճակում տարբեր ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչ է ստացել Էդմոն Մարուքյանն այդ ամենի դիմաց.

Այսպես, AntiFake.am–ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը փաստում են, որ ներկայումս Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարուքյանի հետ փոխկապակցված անձանց՝ մերձավոր ազգականների և ընկերների անունները 2018 թվականից սկսած կապվում են «Վահագնի» թաղամասում գտնվող մի քանի հողատարածքների և նորակառույց առանձնատների հետ։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հարազատ եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, 2018թ. նոյեմբեր–2019թ. մարտ ժամանակահատվածում «Վահագնի» թաղամասում ձեռք է բերել հողամաս, որի վրա հետագայում իրականացրել է առանձնատան կառուցապատում։

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6 հասցեում գտնվող բավականին շքեղ բազմահարկ առանձնատան սեփականության իրավունքը 2022 թվականի օգոստոսին փոխանցվել է Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված մեկ այլ անձի՝ Վիգեն Գեղամյանին, որը հանդիսանում է Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը։ Այժմ առանձնատունը հանձնված է վարձակալության։

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6–րդ հասցեի առանձնատունը

Այս շքեղ առանձնատան անմիջապես կողքին գտնվող ոչ պակաս շքեղ 8-րդ հասցեի առանձնատունը նույնպես կապվում է Էդմոն Մարուքյանի եղբոր հետ։ Նշված հասցեում 2019թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հողատարածք է ձեռք բերել և առանձնատան կառուցապատում է սկսել Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը՝ Վիգեն Գեղամյանը, որը միևնույն ժամանակ տարբեր գործարքներում հանդես է գալիս որպես լիազորված անձ։

Էդմոն Մարուքյանը և Վիգեն Գեղամյանը, 2019թ․

2020 թվականին Վիգեն Գեղամյանը առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հասցեում գտնվող գույքը սեփականության իրավունքով փոխանցել է էդմոն Մարուքյանի եղբորը` էդգար Մարուքյանին, որը նույն թվականի մայիսին բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել Երևանի քաղաքապետարանից։ Շինաշխատանքներն ավարտվել են 2021 թվականին, և դեկտեմբերին վերջինս ստացել է բնակելի տան շահագործման թույլտվությունը։ 2022-ի օգոստոսին Մարուքյանի եղբայրը առանձնատունը վաճառել է այլ անձի 470 հազար դոլարով:

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 8–րդ հասցեի առանձնատունը

AntiFake.am-ը պարզել է, որ Էդմոն Մարուքյանի ընկերը՝ Վիգեն Գեղամյանը և վերջինիս աները՝ Մեսրոբ Սմբատյանը, որը նույնպես Էդմոն Մարուքյանի ընկերն է, կապ ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի մի քանի այլ հողատարածքների և առանձնատների հետ։ Բացի վերը հիշատակված 6–րդ և 8-րդ հասցեի առանձնատները, Վիգեն Գեղամյանը և Մեսրոբ Սմբատյանն առնչություն ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեներում գտնվող առանձնատների հետ։

2018 թվականից պարբերաբար դիմել են Երևանի քաղաքապետարանին նախագծման, շինարարության և շահագործման թույլտվություններ ստանալու համար և կարճ ժամանակահատվածում ոտքի են կանգնեցրել շքեղ առանձնատներ։
Այսպես, Երևանի քաղաքապետարանը 2018-ի սեպտեմբերին Վիգեն Գեղամյանին տվել է «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ, իսկ Մեսրոբ Սմբատյանին նույն փողոցի 5–րդ հասցեում շինթույլտվություն իրականացնելու իրավունք` բնակելի տուն կառուցելու նպատակով: 2019թ․ հուլիսին Գեղամյանն ու Սմբատյանն արդեն ստացել են նշված հասցեների բնակելի տների ավարտական ակտերը՝ շահագործման թույլտվությունները:

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ հասցեի առանձնատունը

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5–րդ հասցեի առանձնատունը

2019թ․ ապրիլին Մեսրոբ Սմբատյանը բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեում, իսկ մայիսին՝ նույն հասցեում արդեն բնակելի տան կառուցման շինթույլտվություն է ստացել։ 2020թ. օգոստոսին Էդմոն Մարուքյանի ընկերը Երևանի քաղաքապետարանից ստացել է այս առանձնատան շահագործման թույլտվությունը:

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեի առանձնատունը

Այսպիսով՝ Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված Վիգեն Գեղամյանին այս պահի դրությամբ սեփականության իրավունքով պատկանում են «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3 և նույն փողոցի 6 հասցեներում գտնվող առանձնատները, իսկ փոխկապակցված մյուս անձին՝ Մեսրոբ Սմբատյանին՝ «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5 և Բազումի փողոցի 7 հասցեների առանձնատները։

Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեների առանձնատները գտնվում են Էդմոն Մարուքյանի եղբոր հետ առնչվող Բազումի փողոցի 6 և 8 հասցեների առանձնատների անմիջապես դեմ դիմաց։

«Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի հարազատների կողմից հողատարածքների ձեռքբերման և շքեղ առանձնատների կառուցման համար անհրաժեշտ գումարների աղբյուրն անհայտ է։ Ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ էլ նրա կինը՝ Տաթևիկ Մատինյանը, ըստ հայտարարագրերում առկա տվյալների, չեն տիրապետում նման մեծ փողերի։ Էդմոն Մարուքյանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող եղբոր աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունից նույնպես տպավորություն չենք ստանում, որ նա իշխանափոխությունից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում պատահականորեն «Վահագնի» թաղամասում հողատարածքների սեփականատեր կարող էր դառնալ և առանձնատների կառուցապատում իրականացնել։ Իսկ «Վահագնի» թաղամասի առանձնատների գործարքների հետ կապված Վիգեն Գեղամյանն ու Մեսրոբ Սմբատյանը, ըստ Իրավաբական անձանց պետական ռեգիստում առկա տվյալների, Հայաստանում գրանցված բիզնեսներ չունեն։

2018-ից ի վեր «Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի եղբոր և իր հետ փոխկապակցված անձանց կողմից առանձնատների ձեռքբերումից բացի, Էդմոն Մարուքյանն ինքն էլ 2022 թվականին անշարժ գույքի սեփականատեր է դարձել։ Նախկինում Ավան վարչական շրջանում վարձով բնակվող և դրա համար Ազգային ժողովից փոխհատուցում ստացող Էդմոն Մարուքյանը 2022 թվականի մարտի 7–ին՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնելուց ընդամենը 1 շաբաթ առաջ, Երևանի Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք է նվեր ստացել՝ Ծարավ աղբյուրի փողոց 55/17 շենքի 160 բնակարանը, ավտոտնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Մարտի 14–ին Մարուքյանը ստանձնեց նոր պաշտոնը։

Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը

AntiFake.am-ը կապ հաստատեց Էդմոն Մարուքյանի հետ՝ «Վահագնի» թաղամասի առանձնատների հետ նրա առնչության մասին մեկնաբանություն ստանալու համար։ Մեզ հետ զրույցում այս մասին հարցը լսելուց հետո ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ մասնավոր անձանց առնչությամբ։ Նշեցինք, որ խոսքը վերաբերվում է իր հարազատ եղբորն ու իր ընկերներին, ինչին ի պատասխան Մարուքյանն առաջարկեց իր և իր հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկությունները գտնել հայտարարագրերում՝ պնդելով, որ ինքը առնչություն չունի եղբոր կարողությունների հետ։ Շուրջ 8 րոպե մեզ հետ զրուցելուց հետո Էդմոն Մարուքյանը պնդեց, որ մեզ մեկնաբանություն չի տվել՝ ընթացքում հասցնելով դեռևս չհրապարակված հոդվածի առնչությամբ դատարանով սպառնալ։ Մարուքյանի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքի վրա, որ իր հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքերի առուվաճառքի շարժերը սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինչի առնչությամբ նա մեզ առաջարկեց դիմել իրավասու մարմիններին։

Եվ իսկապես, արդյո՞ք այս ամենը ապօրինի ծագում ունեցող գույքի ցցուն օրինակ չէ։ Եվ արդյո՞ք այս ամենը Նիկոլ Փաշինյանին Էդմոն Մարուքյանի մատուցած ծառայությունների փոխհատուցումը չէ։ Չէ՞ որ քիչ բան չէ իշխանափոխությունից հետո կառավարության կազմում պորտֆել վերցնելու փոխարեն ընդդիմության ներսում «ական» աշխատելը։ Քիչ բան չէ Փաշինյանին տարատեսակ լավություններ անելը՝ Հրայր Թովմասյանի դեմ հակասահմանադրական գործընթացների առնչությամբ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացին չմիանալն ու այդպիսով այն տապալելը, 44-օրյա պատերազմից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմելն ու դրանից հետո հասարակությանը հավաստիացնելը, որ պատերազմ չի լինելու, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական գործեր կարելուն անմիջականորեն մասնակցելը (Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան), իսկ գնահատանքի խոսքերի արժանանալու փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչներից «չափալախ» ու հայհոյանքներ ստանալը։

Իսկ հիմա՝ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում, Էդմոն Մարուքյանը կարծես վերածվել է իշխանական ֆեյք օգտահաշվի, որը հրատապ կերպով հայտնվում ու աբսուրդային բացատրություններով հիմնավորում է իշխանության քարոզչական յուրաքանչյուր թեզ, օրինակ, թե ինչու ենք պարտվել պատերազմում, թե ինչու պետք է ընթանալ խաղաղության օրակարգով ու կնքել խաղաղության պայմանագիր, թե ինչու չի հաջողվում զենք ձեռք բերել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի գործում, և այսպես շարունակ։

Ինչ վերաբերվում է 2018 թվականից ի վեր Էդմոն Մարուքյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց գույքային դրության կտրուկ բարելավմանը՝ «Վահագնի» թաղամասում հողատարածքների ու առանձնատների ձեռքբերմանն ու Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք նվեր ստանալուն, ապա հույս հայտնենք, որ Էդմոն Մարուքյանը ոչ հեռու ապագայում կանցնի իր քաղաքական տերերի կողմից ընդունված Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հոդվածներով՝ բացահայտելով հարստացման աղբյուրները։