Թուրքական բանակը պատրաստ է միանալ սիրիական Իդլիբում ռազմական գործողությանը. Էրդողան
Թուրքական բանակը պատրաստ է միանալ սիրիական Իդլիբում ռազմական գործողությանը, որը սկսել է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այսօր «Սիրիական ազատ բանակ»-ն Իդլիբում սկսել է լուրջ գործողություն։ Մեր բանակը դեռ չի մտել այնտեղ, սակայն մենք չենք կարող նեղության մեջ թողնել մեր եղբայրներին, որոնք փրկվել են Հալեպից։ Թուրքիան երբեք թույլ չի տա իր սահմանի մոտ ահաբեկչական միջանցք ստեղծել»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները երկրի ԶՈՒ գլխավոր շտաբում աղբյուրների հղումով գրել են, որ ավարտվել են Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։
Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է իրականացնել «Եփրատի վահան» ռազմական գործողության կրկնությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ