Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն․ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն։ Զրոյից կառուցած, լուրջ գումարներ ներդրած, վրան ահագին աշխատած գյուղ էր։ Գյուղապետն խիզախ տղա էր ու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մարդկանց պահել էր, համոզել էր որ դուրս չգան ու մարդիկ չէին փախել, մինչև վերջին խազը մնացել էին։
Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական, իսկ իրենց տներում հարմարավետ տեղավորվել են ադրբեջանցի զինվորականները։
Արդյո՞ք որովհետև ես, դուք, ձեր բարեկամ Պողոսը քիչ միջոցներ ենք տրամադրել Աղավնոյին։ Իհարկե ոչ։
Հարցը Աղավնոյին հատկացրած ոչ բավարար միջոցները չեն։ Հարցը նաև այն չէ, որ Աղավնո տանող նորմալ ճանապարհ չկար (կար), հարցը այն չէ, որ այդ մարդիկ, իբր, մոռացված էին (մոռացված չէին)։
Հարցը հայ ազգի թշնամի Նիկոլ Վովայի Փաշինյանն է, ով Աղավնոն բանավոր կամ գաղտնի համաձայնությամբ հանձնել է հայ ազգի մյուս թշնամուն՝ Իլհամ Հեյդարի Ալիևին։
(Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ 2020-ի նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության մեջ Աղավնոն կամ Բերձորը հանձնելու մասին որևէ բառ չկա)։
Ես, դուք, Պողոսն ու Պետրոսը կարող ենք էլի միլիոններ ներդնել, գնալ կռվել ու նույնիսկ հերոսաբար զոհվել, բայց հանձնել-չհանձնել որոշողը մնում է Նիկոլը։
Մինչև նա մեր փոխարեն կարող է որոշել, թե ինչ երկրում պիտի ապրի կամ չապրի հայը, երկիր ունենալու ու ընդհանրապես ապրելու մեր շանսերը օրեցօր նվազելու են, մինչև չդառնան 0»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար