Բանակցողին փոխելով մենք կփոխենք ամեն ինչ. Սեյրան Օհանյան
Վերջին 30 տարիներին մենք անկախության օրը յլ կերպ ենք տոնել, հպարտությամբ, այցելել ենք «Եռաբլուր» շնորհավորել ենք մեր մարտական ընկերներին, անկախության տոնին զորահանդեսներ ենք անցկացրել, հպարտացել ենք մեր բանակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այս օրերին վերջին սադրանքներից հետո, եւ սկսած 2020-ի 44-օրյա պատերազմից մենք այլ կերպ ենք տոնում անկախությունը, որովհետեւ կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրստօրե մեր անկախության ու ինքնիշխանության տարրեր կորցնում ենք եւ հիմնական պատճառը պարտությունն է: Պարտության իրականացնողներից երկուսի անունը ես պետք է տամ. Առաջինը հանցագործ Ադրբեջանն է, թուրք-ադրբեջանական տանդեմն է, որ այսօր էլ շարունակում են իրենց ճնշումն արտահայտված սադրանքներով եւ մարտական գործողություններով: Երկրորդ շահռուն այսօրվա իշխանություններն են. ցավով եմ ասում, որ հայ ժողովուրդն արժանի չէ այսպիսի իշխանությունների, որոնք ներքաշեցին մեր երկիրը պատերազմի մեջ, պատերազմի ժամանակ ոչինչ չարեցին, այսօր էլ ոչինչ չեն անում մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Իսկ դրա համար մնք պետք է ոչ թե ժողովրդին տանենք կեղծ խաղաղության, այլ ռեալ երաշխիքներ պետք է ստեղծենք մեր ժողովրդի խաղաղությունը պաշտպնելու համար:
Երաշխիքները երկուսն են. առաջինը ազգային երաշխիքներն են՝ բանակը, մեր միասնությունը, տնտեսությունը, մեր ռազմավարական կմքը պատրաստ լինելու երկիրը պաշտպանելու համար: Երկրորդը միջազգային երաշխիքներն են՝ լայն ընդգրկվածություն ունեցող համարձակ արտաքին քաղաքականության շրջանակներում բանակցային խելացի գործունեության իրականացնումն է: Կարծում եմ՝ բոլորդ տեսնում եք, որ այսօրվա իշխանությունները պարտվողական կերպարի մեջ են, չեն կարողանում բանակցել: Մեր խնդիրը պետք է լինի ձերբազատվել պարտված իշխանություններից եւ փոխել բանակցողին: Միայն այդկերպ կարող ենք հասնել հաջողության»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բանակցողին փոխելով մենք կփոխենք ամեն ինչ. «Մեզ պետք է ամուր բռունցքն: Յուրաքանչյուր իրավիճկում էլ հնարավոր է ոտքի կանգնել ծնկի իջած վիճակից, մեջքն ուղղել եւ նաեւ արտաքին քաղաքականության մեջ համարձակ տեսակետից արտահայտվել, դուրս գալ պարտվողի կերպարից»
Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, նա ասաց. «Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ անվտանգության միջավայրը փխրուն է, սպառնալիքները միշտ ահագնացող են լինելու այնքան, մինչեւ մեր մեջքը չուղղենք: Միշտ պետք է պատրաստ լինենք արտաքին սադրանքներին պատասխանելու համար»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել