Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ) Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները

Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին
Քաղաքականություն

Տապալված են հանրային կյանքի բոլոր ոլորտները. Թադեւոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ ներկայացրել է Հայաստանում աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառները, նաև ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարման իրական հնարավորությունները։

Նա, մասնավորապես, նշել է. «Հոգով աղքատների այս իշխանությունը չունի ազգային երեզանք։ Եկան իշխանության անսահման պոպուլիզմի գործադրմամբ՝ տնտեսական հեղափոխության, սոցիալական արդարության և համերաշխության, լավ ապրելու և համատարած երջանկություն բերելու խոստումներով։

Առարկայական փաստն այն է, որ մեր երկրում ավելի լավ ապրելուն և կայուն զարգացմանը վերաբերող օրակարգը փոխվել է սեփական հայրենիքում գոյատևման օրակարգով։

Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։ Սրանք տենչում են պահել միայն իրենց աթոռները, որ ստանան՝

անաշխատ պարգևատրումներ՝ քողարկված կաշառքի տեքով,

աճող գերշահույթներ՝ պետական գնումներով, «ասֆալտի տենդեռներով», սեփական բիզնեսի համար թուրքի հետ «քիրվայությամբ»։

Իրենց խմբակից դուրս՝ մյուսների նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։

Հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։

Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառներն են՝

իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով,

ապիկարությունը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները,

հակասոցիալական բնույթի բազմաթիվ փոփոխությունները,

փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը,

ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահը՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ։

Այս ընթացքում յուրաքանչյուր օր ականատեսն ենք եղել իրենց ստորաքարշ իշխանությունն ամեն գնով պահելու այս դրսևորումներին։

Հիմա՝ բերեմ թվային հիմնավորումներ, վիճակագրական փաստեր։

2021 թվականին ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու համար նորից խոստացան՝ բոլորին և ամեն ինչ։ Իսկ իրական փաստերը տրամագծորեն հակառակ պատկերն են ուրվագծում։

Խոստանում էին «նպաստից դեպի աշխատանք», աղքատության մակարդակի էական նվազում։

Իրականում աճում է աշխատող աղքատների թիվը։ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձը կրկնապատկվել է՝ անաշխատ, անօրինական և անարդար պարգևատրումներով։

Մեկ ամձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն արդեն շուրջ 25 տոկոսով գերազանցում է նվազագույն աշխատավարձի ամսական չափը։ Իսկ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, այսինքն՝ աշխատում են, բայց աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։

Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 33 տոկոսով կամ 20000 դրամով։ Այսինքն՝ չորս անձինց բաղկացած միջին ընտանիքի համար կյանքը թանկացել է առնվազն 80000 դրամով։

Որպես հատուցում՝ օրերս էլ խոստացան այս տարվա սեպտեմբերից 3000 դրամով կամ 6-7 տոկոսով բարձրացնել միջին կենսաթոշակի չափը։ Ակնհայտ է, որ սա համարժեք չէ և խիստ ուշացած է։

Խոստանում էին արմատապես վերանայել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արեցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։

Խոստանում էին ժողովրդագրական խնդիրների լուծում՝ հայրենադարձություն և երեխաների ծնունդի բում։ Փաստը՝ վրա հասած ժողովրդագրական ճգնաժամն է՝ մահերի աննախադեպ աճը, արտագաղթի նոր ալիքը, ծնունդների և մշտական բնակչության թվի շարունակական նվազումը։

Ամփոփելով՝ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին։ Առաջանցիկ աճում է թերսնվող մարդկանց, այդ թվում՝ երեխաների թիվը, իսկ քաղաքացիների 60 տոկոսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։

Հաջորդը՝ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ։ Փաստն այն է, որ նախորդ չորս տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։

Մեր տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։ Իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունը արտաքին պատահական գործոնի կարճաժամկետ ազդեցություն է։ Այն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով։

Խոստացված միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումների մասին հարցի պատասխանը ևս շատ պարզ է․

«ո՞վ երկարաժամկետ ներդրում կանի մի երկրում, որտեղ ամեն օր ահագնանում են պատերազմի և անվտանգային սպառնալիքներն ու դրանց կոնկրետ դրսևորումները, ինչպես նաև վաղվա օրվա հանդեպ համատարած անորոշությունը, եթե, իհարկե, այդ «ներդրումները» տնտեսական էքսպանսիայի (ներխուժման) աշխարհաքաղաքական նպատակ չունեն»։

Այս իշխանությունը երկիրը պահում է պարտքով։ Սրանց օրոք երկնիշ աճ են արձանագրում միայն բացասական միտումները։ Երկնիշ աճել է նաև պետական պարտքը՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10 տոկոսով։ Այսինքն՝ իրենց ձախողակ գոյության չորս տարիներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով շուրջ 40 տոկոսով կամ 1000 ԱՄՆ դոլարով ավելացրել են պարտքի բեռը։

Ամփոփ պատկերը հետևյալն է․

«պետական ոլորտային քաղաքականությունների հետևողական ձախողումներ՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, տնտեսության ֆինանսականից մինչև իրական հատված, փոքր և միջին բիզնեսից մինչև ներդրումային ծրագրեր, պետության ծախսերի համար պետական պարտքի բեռի շարունակական ավելացում և ապագա զարգացման ներուժի թալան, զուգահեռաբար՝ պարտքով և պետական գնումներով իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ, իրենց շրջապատին «ասֆալտի» մեծածավալ պատվերներ, դրանից ստացվող գերշահույթներով և միլիոնավոր դրամի հասնող ամսական պարգևատրումներով էլ իրենց կյանքի որակի թռիչքաձև բարելավում, իսկ հանրության համար՝ ավելի մեծ ու սուտ խոստումներ»։

Իրականում, օրվա իշխանություններն իրենց պոպուլիստական վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու գրպանը։ Եվ ամեն հաջորդ օրը Հայաստանի քաղաքացին ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։

Հայի տուն անսահման երջանկություն բերելու խոստման մասին կարճ արձանագրումը հետևյալն է․

խլել և խլում են ՀԱՅ ժողովրդի հավաքական և անձնական երջանկությունը։

Ավելի կուշտ ու երջանիկ դառնում են իրենք և իրենց նեղ շրջապատը, իսկ հայից խլված երջանկությունը բաժին է հասնում մեր թշնամիներին։

Չկա այլընտրանք․ պարտության, հայրենազրկման, կորուստների և դժբախտության, համատարած ձախողումների և պոպուլիզմի խորհրդանիշ օրվա իշխանական խմբակը պետք է հեռացվի՝ անվերադարձ։

Վտանգաշատ այս հանգրվանում խաղաղ և կայուն զարգացման միակ բանալին ՀԱՅ ժողովրդի ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ հավաքական պայքարի հաղթանակն է, որը նոր դուռ կբացի դեպի սեփական հայրենիքում անվտանգ և ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու իրականություն։ Հայ մարդն ունի հարատևման և բարեկեցիկ ապրելու բավարար ներուժ։

Նախ՝ հանրային կյանքից պետք է իսպառ բացառվեն անարդարությունն ու սոցիալական բևեռացման մնացած հիմքերը, ատելությունն ու պառակտումը, հովանավորչությունն ու կոռուպցիան, գնալով խորացող՝ արատավոր մյուս երևույթները։

Հաջորդը, Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։ Եվ կայուն զարգացման առկա ներուժը պետք է գործադրվի ողջ ծավալով։

Իհարկե, տնտեսության զարգացումը ինքնաբերաբար չի կարող լուծել տնտեսական անվտանգության և սոցիալական ահագնացող խնդիրները։

Ուստի, տնտեսական աճը պետք է լինի ներառական և պետք է ծառայի՝ որպես նյութական բավարար հիմք հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, առավելագույնս ինքնաբավ և ազատ ապրելու համար։

Եվ հենց հավաքական այս նպատակադրումների իրականացման համար է, որ պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, արհեստավարժ և գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու։