Ռուսաստանի եւ Իրանի միջեւ նոր մեծ պայմանագրի շուրջ աշխատանքը եզրափակիչ փուլում է. Պուտին
Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջեւ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները եզրափակիչ փուլում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանի եւ Իրանի միջեւ նոր մեծ համաձայնագրի շուրջ աշխատանքը եզրափակիչ փուլում է, որը կնշանավորի համագործակցության հարաբերությունները»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։ Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցությունը դրական է զարգանում, ապրանքաշրջանառությունն աճում է։
Այդպես, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի աճել է 81 տոկոսով, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսներին՝ եւս 30 տոկոսով, ասել է Պուտինը։
Նա նաեւ հավելել է, որ ակտիվ աշխատում է նաեւ միջկառավարական հանձնաժողովը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել