Խաղաղություն մուրալու փոխարեն սպառնալիքները չեզոքացնելու վրա կենտրոնանալու դեպքում իրավիճակը այլ կլիներ. Վարդեւանյան
Թե նախկինում և թե ներկայումս մեր հենարանը, անվտանգության երաշխավորը եղել է ու կա մեր Հայոց Բանակը, մեր Հայ Զինվորը. Հազարավոր Հերոսներ իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք մշտապես խոնարհվել, երախտապարտ լինել նման Հերոսների Ծնողներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նա նաեւ նշել է. «2020 թվականի սեպտեմեբերի 27-ից սկիզբ առած ադրբեջանական ագրեսիան, միջազգային հանցավոր վարքագիծը փաստացի չի դադարում: Վերածվել է դասական տևող հանցանքի: Հերթական ադրբեջանական հանցավոր ագրեսիա, ծանր իրավիճակ: Բնական է՝ միջազգային հանրության համաչափ ու թիրախային արձագանքի բացակայությունը խթանում է ադրբեջանական հանցավոր վարքագծին:
Միջազգային իրավական հիմնարար բոլոր փաստաթղթերը անտեսող ու կոպիտ խախտող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության անպատիժ մնալը ծաղր է հենց միջազգային հանրության նկատմամբ:
Բնական է օրվա իշխանություններ խաղաղություն մուրալու փոխարեն իրապես սպառնալիքները չեզոքացնելու վրա կենտրոնանալու դեպքում, իրավիճակը այլ կլիներ: Մեկ տարի պերմանենտ օրվա իշխանությունները խոսում են իբր խաղաղությունից, բայց բերում են հակառակը, բայց երբեք ու երբեք չեն մտածում հրաժարական տալու մասին:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար