Փաշինյանի աննախադեպ ճնշումը երեւանաբնակ գործարարների վրա
Տարբեր գործարար շրջանակների հետ շփվող մեր հայրենակիցները նշում են, որ երեւանաբնակ մեծ ու փոքր գործարարները, անգամ թաղերում ազդեցիկ երեւանցիներն աննախադեպ ճնշումների են ենթարկվում:
Բանն այն է, որ օգտագործելով վարչական ամբողջ ռեսուրսը, իրավապահ եւ հարկային համակարգը, երեւանաբնակ գործարարներին խիստ հրահանգ է իջեցվել Նիկոլ Փաշինյանի կողմից, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում իրենք ամեն ինչ պետք է անեն ապահովելու Տիգրան Ավինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը:
«Ձեր ամբողջ աշխատակազմը, ազգն ու տակը պետք է Ավինյանին քվեարկեն»,- իջնում է ուղիղ հրահանգը, իհարկե, փոխարենը խոստանալով բիզնեսի համար առավել հրաշալի պայմաններ: «Օգնեք մեզ, եւ ձեզ լավ կզգաք»,- ասում են միջնորդ բանակցողները:
Հակառակ դեպքում ակնարկվում են, որ խնդիրներ կունենաք, թե հարկային, թե իրավապահ մարմինների հետ, թե կսկսվի լուրջ ուսումնասիրություն գույքի անօրինական ձեռք բերման մասով:
Իսկ Նիկոլը իբր եկել էր պայքարելու այս արատավոր երեւույթի դեմ:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել