ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը առաջիկայում Երեւան կայցելի
ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւն առաջիկայում Երեւան կայցելի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Խովաեւն այս օրերին գտնվում է Բաքվում՝ այս հարցի քննարկման նպատակով։ Մոտ ժամանակներս նա կայցելի Երեւան։
«Ընդհանուր առմամբ, ռուսական կողմը առաջնահերթ նշանակություն է տալիս ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների իրականացմանը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումը, սահմանազատումը, Բաքվի եւ Երեւանի միջեւ կապերի ամրապնդումը քաղաքացիական հասարակություններ միջոցով։ Մենք հետեւողականորեն բոլոր մակարդակներում ջանքեր ենք գործադրում, որպեսզի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների վերը նշված պայմանավորվածություններն ամբողջ ծավալով իրականացվեն։ Սա պայմաններ կստեղծի Հարավային Կովկասում կայուն խաղաղության ձեւավորման համար, որը բխում է ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլեւ նրանց հարեւանների շահերից»,- նշել է Զախարովան։
Նա նաեւ այս հարցի շուրջ այս կամ այն հանդիպումներից կամ շփումներից հետո «ակտիվացման» կոչ է արել։ «Երբ մենք խոսում ենք Բաքվի եւ Երեւանի հետ ճգնաժամը կարգավորելու համար համագործակցության, հետկոնֆլիկտային խաղաղ կարգավորման վրա աշխատելու մասին, անկեղծ ասած, կարծում եմ, որ ամեն հանդիպումից հետո ակտիվացում բառն այնքան էլ տեղին չէ, քանի որ այս ռեժիմը կամ տեմպը ավելի պակաս ակտիվ չի դառնում: Վերջին մի քանի տարիների ընթացքում շփումների ինտենսիվությունը՝ ամենաբարձր մակարդակով, դիվանագետների, միջգերատեսչական հանձնաժողովների մակարդակով, շփման նոր մեխանիզմներ են ձեւավորվել... այ սա ինտենսիվություն է, ինձ թվում է՝ այն միայն վերահաստատվում է։ Ուստի խնդրանք ունեմ՝ յուրաքանչյուր հանդիպումից հետո ակտիվացման մասին չխոսել, ճիշտն ասած՝ չգիտեմ էլ ինչպես ակտիվացնել, քանի որ գրեթե ամեն օր այս կամ այն շփումներ ենք տեսնում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել