Իրաքը, Իրանն ու Թուրքիան պատրաստվում են միասին փակել Քրդստանի նավթի «ծորակը»
Իրաքը, Թուրքիան և Իրանը համատեղ մեխանիզմ կմշակեն և պատժամիջոցներ կկիրառեն Իրաքյան Քրդստանի դեմ, այդ թվում՝ նավթի արտահանման ու վաճառքի հետ կապված, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ըստ Էրդողանի՝ երեք երկրները համատեղ որոշում կկայացնեն Իրաքյան Քրդստանի նավթամուղի «ծորակը» փակելու հետ կապված, իսկ Թուրքիան և Իրանը չպետք է թույլ տան, որ քրդական նավթն անցնի իրենց երկրների տարածքով և հասնի Եվրոպա կամ այլ երկրներ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քրդստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ