Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են կատարել Ադրբեջանի պահանջը՝ Արցախից դուրս բերել պարտադիր ժամկետային զինծառայողներին, Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Մի քանի ամիս է ինչ Ադրբեջանն ակտիվ խոսում է Արցախում գործող «անօրինական զինված խմբավորումների» գոյության մասին՝ նկատի ունենալով պաշտպանության բանակին և զգուշացնում «հակաահաբեկչական գործողությունների» անհրաժեշտության մասին։
Մինչ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում գործողությունների ծավալման համար, ՀՀ իշխանությունը երկրի ներսում համոզում էր, թե խաղաղությունն անխուսափելի է, իսկ հնարավոր սրացումների, մարտական գործողությունների մասին խոսացողներին իշխանական քարոզչամեքենան և քաղաքական մեծամասնությունը թիրախավորում էր։
Փաշինյանական ռեժիմը փակել է գոյատևելու և հայի գոյության բոլոր հնարավորությունները և երկիրը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար