Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությունն ունի տարբեր պատճառներ. Տ.Աբրահամյան
Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությունը, որն արտահայտվում է հրադադարի ռեժիմի տարբեր բնույթի խախտումներով, ունի տարբեր պատճառներ։ Այս թեմայով մի քանի դիտարկումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է.
«1. Հետպատերազմական ժամանակահատվածում կողմերը նոր բնագծեր են ձևավորում, իսկ դա ենթադրում է տեղերում բարենպաստ դիրքերում տեղակայվելու մրցավազք։
Մեծ առումով Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո, օգտվելով ՀՀ իշխանությունների քաղաքական թողտվությունից և լռությունից իր հիմնական խնդիրը լուծել է՝ գլխավոր ուղղություններով ստանալով մարտավարական և ռազմավարական առավելություն։ Կան որոշ ուղղություններ, որտեղ դիրքային պայքարը դեռ ընթանում է, ինչը ուղեկցվում է իրադրային փոփոխություններով։
2. Ադրբեջանն օգտագործում է իր դիրքային առավելությունները և անընդհատ հիշեցնում ՀՀ իշխանություններին, որ խոստացածն ու բանավոր/գրավոր պայմանավորվածությունները չկատարելու դեպքում ուժի կիրառումը տարբեր մասշտաբներով կրկին առաջին պլան կգա։
3. Ինժեներական աշխատանքների, այսպես ասած, սեզոնային բնույթով պայմանավորված, առաջնագծում ակտիվությունը մեծացել է, ինչն անխուսափելիորեն բերում է տարբեր բնույթի սրացման։
4. Ադրբեջանը մեր զինված ուժերի ցանկացած շարժ՝ ներքին վերադասավորումներից մինչև առաջնագծի ենթակառուցվածքային փոփոխություն, դիտում է որպես ռևանշի փորձ ու ցույց տալիս, որ դա ամեն գնով պատրաստ է կասեցնելու։
5. Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել, իր հավակնությունները շատ հեռու են բավարարված լինելուց և անկախ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականությունից, ճնշումները շարունակվելու են, իսկ ՀՀ-ի իշխանությունների դեմ դրվող պահանջներն ընդլայնվելու»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար