Մեր պետությունը պարտավոր է ապահովել բողոքի ալիքը առաջնորդող գործիչների անվտանգությունը
Թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները հավաքվում են Ղրղզստանում և այնտեղից սպառնում… հայկական ընդդիմությանը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Պնդում են, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը ցանկանում են երկրում և տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնել ու նաև ռևանշիստական տրամադրություններ տարածում՝ վնասելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Վերջում էլ հայտարարում են, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի պաշտպանեն Ադրբեջանի շահերը և չեզոքացնեն իրավիճակի վատթարացման բոլոր հետևանքները։
Որոշ ժամանակ անց էլ Չավուշօղլուն էր նման մեղադրանքներ ներկայացնում Հայաստանի ընդդիմությանը։
Հետևությունը մեկն է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները շատ ավելի լավ են հասկանում Երևանում ապրիլից սկիզբ առած բողոքի ակցիաների ու Դիմադրության շարժման արժեքը, քան նույնիսկ շատ ընդդիմադիր հայ գործիչներ։ Նրանք տեսնում են, որ փողոց դուրս եկած ժողովուրդը ռեալ իրավիճակ է փոխում տարածաշրջանում։ Ու նաև հասկանում են, որ իրավիճակը կարող է ի հակառակ իրենց շահերի շրջվել։
P.S. Գիտեմ՝ շատերին կարող է դա ծիծաղելի թվալ, բայց մեր պետությունը պարզապես պարտավոր է ապահովել բողոքի ալիքը առաջնորդող գործիչների անվտանգությունը։ Ի վերջո, նրանց սպառնում են թշնամի երկրների հատուկ ծառայությունները։


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելու