Փորձ է կատարվում մեզ ուղղորդել դեպի, պատկերավոր ասած, «Հայաստան» ցուցանակով «Տիկ-տոկ»
Հուլիսի 26-ին Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա մասնակիցներին ընդունել է նաև Ղրղզստանի նախագահը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ նշել է. «Ուշագրավ է, որ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների մեկական ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի միանգամից երկու պաշտոնյա՝ Պետական անվտանգության և Արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչը ցույց է տալիս, թե որքան լրջորեն է Բաքվի բռնապետական վարչախումբը մոտենում, ըստ էության, համաթուրանական հեռագնա նպատակներ ունեցող և Թուրքիայից ուղղորդվող նման միջոցառումներին։
Բացի սրանից, կա ևս մեկ ուշագրավ հանգամանք: Պատկերավոր ասած, ապագա «Թուրանի անվտանգության միասնական ծառայության» այս նիստին և ընդհանրապես ձևաչափին չի մասնակցում Թուրքմենստանը, ինչը լայն իմաստով աշխարհագրական և աշխարահաքաղաքական խզում է առաջացնում նույն այդ պատրանքային Թուրանի լիրաժեք կայացման հարցում։
Ուստի հանդիպումը հենց Հայաստանին առնչվող անվտանգային տեսնակյունից պետք է ի մոտո հետաքրքիր լինի մեզ՝ ոչ միայն, հաշվի առնելով, որ դրան մասնակցում են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ դաշինքի մեջ գտնվող Ղազախստանը և Ղրղզստանը, ինչպես նաև թշնամական Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև այն, որ դրան չի մասնակցում Թուրքմենստանը։
Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի կարևոր իրադարձությունները պետք է դառնան այն իրական օրակարգի մաս, որով պիտի զբաղված լինի Հայաստանը լայն իմաստով, այլ ոչ թե ծեռնածվական կարճաժամկետ հնարքները, որոնցով փորձ է կատարվում մեզ ուղղորդել դեպի, պատկերավոր ասած, «Հայաստան» ցուցանակով «Տիկ-տոկ», որտեղ մեր վզին փաթաթվող քննարկման «առաջնային օրակարգը» ինչ-որ մեկի պայմանական «քիթ քչփորելն» է»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար